Հասարակական

Վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների օգնությամբ այս տարի արդեն 100-ից ավել երեխա է ծնվել

1 րոպեի ընթերցում

Վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների օգնությամբ այս տարի արդեն 100-ից ավել երեխա է ծնվել

ԵՐԵՎԱՆ,11 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների օգնությամբ երեխա ունենալու ծրագրի շրջանակում 5441 շահառուի համար կատարվել է ախտորոշում և բուժում։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2023 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցի քննարկման ժամանակ։

«Ընդլայնվել է վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաներից օգտվելու իրավունք ունեցողների շահառուների ցանկը։ 5441 շահառուի համար կատարվել է ախտորոշում և բուժում, ինչի արդյունքում գրանցվել է 736 հղիություն, ծնվել է 159 երեխա։ Նշեմ, որ այս տարվա առաջին եռամսյակի ընթացքում մենք արդեն 100-ից ավել ծնված բալիկներ ունենք»,- ասաց Ավանեսյանը։

Նա նշեց, որ 2023 թվականին ծնվել է 35 հազար 854 երեխա՝ 2022 թվականի 35 հազար 649-ի համեմատ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում