Պատմության գանձերը. Ք. ա. 17-16-րդ դարերին թվագրված բրոնզե կաթսան՝ սրբազան առարկա և բարձրագույն իշխանության խորհրդանիշ

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ք. ա. 17-16-րդ դարերին թվագրվող բրոնզե կաթսան հայտնաբերվել է 2002 թվականին Օշական գյուղի շրջակայքում կատարված պեղումների ժամանակ՝ N 30 միջինբրոնզեդարյան դամբարանաբլուրից, որտեղ, ըստ ուսումնասիրությունների, կատարվել է շատ հետաքրքիր ծեսով թաղում։

«Արմենպրես»-ի հետ զրույցում Հայաստանի պատմության թանգարանի հնագիտության և դրամագիտության բաժնի գիտաշխատող-ֆոնդապահ Բենիկ Վարդանյանը նշեց, որ Միջին բրոնզե դարի վերջն ազդարարող Կարմիր-Բերդյան մշակութային համալիրում հայտնաբերվել են երկու խոշոր եղջերավոր անասունների շուրջ տեղադրված 13 մեծ գունազարդ կարասներ, որոնք ամբողջացրել են այդ ժամանակվա թաղման ծեսի պատկերը։ Դամբարանատերը թաղված է եղել դիակիզման եղանակով:

«Այս դամբարանախցից հայտնաբերված կաթսան, ինչպես նաև այլ կաթսաները Միջին բրոնզե դարից մինչև երկաթե դար օգտագործվել են թաղման ժամանակ զոհաբերված խոշոր եղջերավոր կենդանու մսի պատրաստման, տեղափոխման մատուցման նպատակով:

Նշեմ, որ դամբարանախցերում կաթսան հանդես էր գալիս նաև որպես սրբազան առարկա և բարձրագույն իշխանության խորհրդանիշ: Այդ իսկ պատճառով մինչև միջնադարյան ժամանակաշրջան կաթսան օգտագործվել է որպես սրբազան կերակուրների, հեղուկների պատրաստման տարա»,- ասաց մասնագետը:

Վարդանյանի խոսքով՝ Օշականի բազմաշերտ հուշարձանից հայտնաբերված կաթսան պատրաստված է պղնձի թիթեղից` դրվագման տեխնիկայով, մակերեսը պատված է կանաչավուն պատինայով: Կաթսայի հատակամասը կլոր է, գոգավոր: Իրանն ուռուցիկ է վերին մասում` շեշտակիորեն ներս թեքված:

«Լայնաբերան է, կարճ պարանոցով, շրթնապսակն ուղիղ կտրած: Պարանոցի եզրակողերի վրա` բարձր աղեղնաձև տեղադրությամբ, գամված են երկու ունկեր: Ունկերը պարանաձև ոլորված են, հատվածքում` կլոր, ծայրերում տափակեցրած-հարթեցված: Ունկերի յուրաքանչյուր վերջույթի վրա մեխված են երեքական կլորագլխիկ գամեր: Կաթսայի շրթնապսակի մի հատվածը կարկատված է: Կարկատանն ամրացված է փոքր գամերով»,- նշեց թանգարանի հնագիտության և դրամագիտության բաժնի գիտաշխատող-ֆոնդապահը:

Նա նշեց, որ անոթի զուգահեռները հայտնի են Քարաշամբի, Լոռի Բերդի, Վանաձորի, Շամիրամի միջին բրոնզեդարյան դամբարաններից:

Հայերեն Русский

«Իրական Հայաստանի» գաղափարախոսությունը մեր ինքնությունը պաշտպանելու և զարգացնելու մասին է. Փաշինյան

Թատրոնների, համերգային կազմակերպությունների և թանգարանների սեփական եկամուտներն աճել են 112-153 տոկոսով

Ռուսաստանի և Ուկրաինայի պատերազմում հաղթող լինելու հավանականությունը քիչ է. Ռյուտե

Վարչապետը պատասխանում է«Համաշխարհային հայկական գագաթնաժողով 2026»-ի մասնակիցների հարցերին

ԻՀՊԿ-ն հայտարարել է Ղեշմ կղզու երկնքում ամերիկյան երկու ԱԹՍ խոցելու մասին

2027 թվականը հագեցած կլինի մարզական կարևոր իրադարձություններով

Թրամփը հայտարարել է «մեծ համաձայնագիր» պատրաստելու մասին, որը դուրս է գալիս Ուկրաինայի շրջանակներից

ՀՀ հուշարձանների ամրակայմանը և վերականգնմանը 2027 թվականին կհատկացվի շուրջ 1.79 մլրդ դրամ

Մելանյա Թրամփը Սպիտակ տանը հանդիպել է Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչների հետ

Նոր կենսաչափական փաստաթղթեր ստանալու նախագրանցումը՝ քայլերով