Պաշտոնական

ՀՀ ԱԺ նախագահի բարձր հովանու ներքո կայացել է համերգ` նվիրված կանանց տոների միամսյակին

1 րոպեի ընթերցում

ՀՀ ԱԺ նախագահի բարձր հովանու ներքո կայացել է համերգ` նվիրված կանանց տոների միամսյակին

ԵՐԵՎԱՆ, 9 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։Հայաստանի Հանրապետության ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի բարձր հովանու ներքո կայացել է համերգ` նվիրված կանանց տոների միամսյակին:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Ազգային ժողովի տարածած հաղորդագրությունից, մշակութային երեկոն իրականացվել է Կոմիտասի անվան ազգային քառյակի հիմնադրման 100-ամյակի տոնակատարությունների շրջանակներում:

Համերգին ներկա են եղել ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը, ԱԺ նախագահի տիկին Մարիամ Մարգարյանը, ԱԺ կին պատգամավորներ, պետական գերատեսչությունների ներկայացուցիչներ ու հանրապետության կրթամշակութային հաստատությունների մանկավարժներ:

Հնչել են հայ եւ օտարազգի հեղինակավոր կոմպոզիտորների ստեղծագործություններ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում