Քաղաքականություն

ԱՄՆ-ն կշարունակի նպաստել Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսությանը․ Միլլեր

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ն կշարունակի նպաստել Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսությանը․ Միլլեր

ԵՐԵՎԱՆ, 9 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ամերիկայի Միացյալ Նահանգները Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության կարգավորումը տեսնում է բանակցությունների սեղանի շուրջ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը՝ պատասխանելով լրագրողի հարցին, թե հնարավո՞ր է արդյոք Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջին օրերի սահմանային լարվածությունից հետո վաշինգտոնյան հանդիպումների վերսկսումը։

«Ես չեմ ցանկանում խոսել առաջիկա հանդիպումների մասին, սակայն մենք միշտ հստակ հասկացրել ենք, որ ողջունում ենք երկխոսությունը։ Պետքարտուղարը (խմբ․ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքեն) ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի առաջնորդների հետ շփումների ժամանակ հստակ հասկացրել է, որ երկու կողմերի միջև անհրաժեշտ է երկխոսություն: Մենք ուրախ ենք ցանկացած հնարավոր դեր խաղալ այս երկխոսությանը նպաստելու համար և կշարունակենք դա անել, բայց ես չեմ ցանկանում նախապես հայտարարել առաջիկա որևէ կոնկրետ հանդիպման մասին»,- նշել է Միլլերը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում