ԵՐԵՎԱՆ, 8 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հաշվառման առանձնահատուկ պահանջարկ ունեցող համարանիշներ ձեռք բերելու էլեկտրոնային աճուրդին ընդառաջ՝ ապրիլի 3-ից սկսվել է քվեարկություն, որը տևելու է 10 օր:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանությունից, համարանիշներ ձեռք բերել ցանկացող անձինք պետք է քվեարկեն իրենց նախընտրած համարանիշի օգտին։ Քվեարկության արդյունքներով ապրիլի 14-ին կձևավորվի աճուրդին մասնակցող համարանիշների ցանկը։ Էլեկտրոնային աճուրդը կմեկնարկի ապրիլի 20-ին և կավարտվի ապրիլի 25-ին։
«2024 թ. փետրվարի 1-ից գործարկվածAuction.mia.gov.amհարթակի օգնությամբ քաղաքացիները կարող են ձեռք բերել տրանսպորտային միջոցների հաշվառման առանձնահատուկ պահանջարկ ունեցող համարանիշներ՝ էլեկտրոնային աճուրդի միջոցով»,- ասվում է հայտարարության մեջ։
Կայքում գրանցվելու և աճուրդին մասնակցելու համար անհրաժեշտ տեղեկատվությունը՝այստեղ։