Հասարակական

Կիևյան կամրջի վերանորոգման աշխատանքները կարող են պլանավորածից երկար տևել

1 րոպեի ընթերցում

Կիևյան կամրջի վերանորոգման աշխատանքները կարող են պլանավորածից երկար տևել

ԵՐԵՎԱՆ, 8 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Կիևյան կամրջի վերանորոգման աշխատանքներն ընթացքի մեջ են․ կամրջի վերանորոգման աշխատանքները, հնարավոր է, պլանավորածից ավելի երկար տևեն։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ժամանակ այս մասին ասաց Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի շինարարության և բարեկարգման վարչության պետի պաշտոնակատար Տիգրան Գեղամյանը։

«Կիևյան կամրջի վերանորոգման աշխատանքները կատարված են մոտ 6 տոկոսով։ Բազալտե աստիճանավանդակի ապամոնտաժման և նորի տեղադրման, ինչպես նաև կամարների վերին հատվածների վնասված մակերեսների վերանորոգման աշխատանքներն ընթացքի մեջ են, հենարաններում կատարվում է հարթակների առաստաղների և պատերի վերանորոգում»,- ասաց Գեղամյանը։

Երևանի քաղաքապետի հարցին, թե այս տարի ի՞նչ ծավալի աշխատանքներ են նախատեսվում, Տիգրան Գեղամյանը պատասխանեց․

«Մենք պլանավորել էինք այս տարի վերանորոգման աշխատանքներն ավարտել, սակայն ի հայտ են եկել նոր հանգամանքներ։ Ի հայտ են եկել նոր աշխատանքներ, որոնք պետք է իրականացվեն։ Արդեն իսկ դիմել ենք նախագծող կազմակերպությանը, որպեսզի այդ աշխատանքները ներառեն նախագծի մեջ, ու հնարավոր է շինաշխատանքների ժամկետի երկարացում»։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում