Տիկնիկներին կյանք ու հոգի տալով՝ երեխաներին փոխանցել գլխավորը․ տիկնիկավարի մասնագիտական գաղտնիքները

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իր կյանքն առանց տիկնիկային թատրոնի չպատկերացնող Աղասի Մելքոնյանը դեռ մանկուց հստակ գիտեր ինչ է ուզում: Փոքր տարիքից տիկնիկային ներկայացումները նրան տարել են թատրոնի մոգական աշխարհ, ու նա միշտ ցանկացել է իմանալ, թե ինչ է կատարվում կուլիսներից այն կողմ, և ահա նա տեղում է:

«Արմենպրեսի»-ի հետ զրույցում դերասան-տիկնիկավար Աղասին ընդգծեց՝ տիկնիկային թատրոնում դրսևորվել է դեռևս ուսանողական առաջին տարիներից և բախտ է ունեցել աշխատել Երվանդ Մանարյանի հետ:

Աքլոր, իշխան, թզուկ, կոկորդիլոս. կերպարները շատ են, իսկ նրանց կյանք, շունչ ու հոգի տալու, նրանց միջոցով կարևոր ասելիքը երեխաներին հասցնելու բարդ լեզուն գտնելու համար, ըստ դերասանի, պետք է ունենալ աշխատասիրություն և, իհարկե, սեր դեպի տիկնիկային թատրոնը:

«Եթե դու խաղում ես, օրինակ՝ դրամատիկ ներկայացումներ, ապա քո մարմինը, որպես դերասան, պետք է շատ ճկուն լինի, իսկ Տիկնիկային թատրոնում դու շունչ ես տալիս անշունչ առարկային։ Երբ դերասանը ձեռքն է վերցնում անշունչ տիկնիկին և շարժման ընթացքում շունչ, սեր ու ջերմություն է տալիս նրան, այն նաև փոխանցվում է հանդիսատեսին»,-նշեց Աղասին:

Դերասանը դժվարացավ առանձնացնել սիրելի կերպար՝ բոլորն էլ իրեն հարազատ են: Իսկ իր ներկայացման մեջ ամենաառանցքայինը մարդն է և մարդկային փոխհարաբերությունները: Ըստ նրա՝ իր ներկայացումներով փորձում է սովորեցնել երեխաներին, որ բոլոր պարագաներում երազելն ամենակարևորն է: Նպատակներին հասնելու համար ևս կարևոր է երազել:

Դերասանի ուղին հեշտ չէ, իսկ տիկնիկների հետ բեմը կիսելն էլ ավելի բարդ գործընթաց է՝ նրանք պահանջում են շատ էներգիա, էմոցիա, շունչ ու կյանք: Աղասին իր անցած երկար ճանապարհը վերհիշելով նշեց, որ եթե չլիներ դերասան, կլիներ երաժիշտ կամ երգիչ, քանի որ փոքր տարիքից հաճախել է նաև երգի դասերի, բայց վստահ է՝ եթե ժամանակը հետ տային, նորից ընտրելու էր նույն բարդ, բայց չափազանց հետաքրքիր ուղին՝ դառնալու էր դերասան:

Հեղ. Գայանե Գաբոյան

Օպերատոր՝ Հովհաննես Մկրտչյան

Հայերեն

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում