Հասարակական

Հայտարարվել է Քաջարանի թունելի շինարարության և մոտեցնող ճանապարհների վերակառուցման տեխհսկողության ծառայությունների ձեռքբերման մրցույթ

1 րոպեի ընթերցում

Հայտարարվել է Քաջարանի թունելի շինարարության և մոտեցնող ճանապարհների վերակառուցման տեխհսկողության ծառայությունների ձեռքբերման մրցույթ

ԵՐԵՎԱՆ, 6 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի կողմից հայտարարվել է Քաջարանի թունելի շինարարության և թունելին մոտեցնող ճանապարհների վերակառուցման տեխհսկողության ծառայությունների ձեռքբերման մրցույթ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հետաքրքրվածության հայտերի ներկայացման վերջնաժամկետ է սահմանվել 2024 թվականի մայիսի 27-ը, ժամը 18:00-ն (Երևանի ժամանակով):

«Հյուսիս-հարավ ճանապարհի Տրանշ-4-ի Քաջարանի թունելի շինարարության ծրագրի շրջանակներում հայտարարվել է շուրջ 7կմ երկարությամբ Քաջարանի թունելի շինարարության և շուրջ 4կմ երկարությամբ թունելին մոտեցնող ճանապարհների վերակառուցման տեխնիկական հսկողության խորհրդատվական ծառայությունների ձեռքբերման մրցութային ընթացակարգ»,- նշված է հաղորդագրության մեջ։

Մրցույթի մասին այլ մանրամասներ հետևյալ հղումով։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում