Պաշտոնական

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Պորտուգալիայի վարչապետին

1 րոպեի ընթերցում

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Պորտուգալիայի վարչապետին

ԵՐԵՎԱՆ, 2 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Պորտուգալիայի Հանրապետության վարչապետ Լուիշ Մոնտենեգրուին՝ պաշտոնում նշանակվելու առիթով:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ուղերձում ասված է.

«Հայաստանի Հանրապետության կառավարության և անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Պորտուգալիայի Հանրապետության վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ՝ մաղթելով հաջողություններ այս պատասխանատու առաքելության մեջ:

Հայաստանը մեծապես կարևորում է բարեկամ Պորտուգալիայի հետ հարաբերությունների շարունակական զարգացումն ու խորացումը:

Վստահ եմ, որ համատեղ ջանքերի շնորհիվ երկու երկրների միջև փոխշահավետ գործակցությունն առավել կընդլայնվի և կամրապնդվի ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հարթակներում, հատկապես՝ Հայաստան-ԵՄ գործընկերության շրջանակներում՝ ի բարօրություն մեր երկրների և ժողովուրդների:

Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և ամենայն հաջողություն, իսկ Պորտուգալիայի բարեկամ ժողովրդին՝ կայուն առաջընթաց և բարեկեցություն»։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում