Չինաստանի Ռենմին համալսարանի Լրագրության և հաղորդակցության դպրոցը հայտեր է ընդունում միջազգային դիմորդներից

2 րոպեի ընթերցում

ՊԵԿԻՆ, 2 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Չինաստանի Ռենմին համալսարանի Լրագրության և հաղորդակցության դպրոցը միջազգային դիմորդներից հայտեր է ընդունում 2024 թվականի «Մեկ գոտի, մեկ ճանապարհ նախաձեռնություն» (BRJC) մագիստրոսական ծրագրի համար։

BRJC-ն երկամյա մասնագիտական ​​մագիստրոսական ծրագիր է, որը դասավանդվում է անգլերենով։ Ծրագրի նպատակն է հաղորդակցության ոլորտում միջազգային հեռանկարներ ունեցող տաղանդների մոտ մուլտիմեդիոն ռեպորտաժներ պատրաստելու և պատմություններ ներկայացնելու հմտությունները զարգացնելը, ինչպես նաև տարբեր մշակույթների և երկրների միջև փոխըմբռնման խթանումը։

Ծրագրի ուսումնական պլանը ներառում է հաղորդակցության և լրագրության միջանկյալ և առաջադեմ բազմազան դասընթացներ, ներառյալ՝ մեդիա պատմության և տեսությունների զարգացումը, մեդիա արդյունաբերությունը, գործնական հմտությունները և հետազոտական մեթոդները։

Բացի այդ, ծրագիրն առաջարկում է չինարենի ուսուցում և դասընթացներ չինական քաղաքականության, տնտեսության, հասարակության և մշակույթի թեմաներով:

Առաջին տարում ուսանողները կկենտրոնանան կուրսային աշխատանքի, և հաղորդակցման պրակտիկայի վրա: Երկրորդ տարում ուսանողները կենտրոնանալու են սոցիալական կամ մեդիա պրակտիկայի վրա և աշխատելու են գործնական թեմաներով մագիստրոսական թեզերի վրա:

Ռենմին համալսարանը Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կողմից հիմնադրված առաջին համապարփակ հետազոտական ​​համալսարանն է։ Այն հիմնադրվել է 1937 թվականին հիմնադրված Շանբեյի հանրային դպրոցի հենքի վրա։

Հայտերը կարող եք ներկայացնել այստեղ։

Հայերեն Русский

ՀՀ կառավարությունը կսուբսիդավորի էլեկտրաէներգիայի կուտակիչների վարկերի և լիզինգի տոկոսադրույքները

Հայաստանն ու Ղրղզստանը նոր էջ կբացեն երկկողմ հարաբերություններում

Հայաստանն ու Ղրղզստանը տարբեր ուղղություններով գործակցության մասին փաստաթղթեր են ստորագրել

Հիմնանորոգումից հետո վերագործարկվեց Գյումրու ջրային մարզաձևերի մանկապատանեկան մարզադպրոցը

Լեոնարդո Դի Կապրիոն աջակցություն է հայտնել Հայաստանի ու Կոլումբիայի նախաձեռնությանը ՝ ուղղված վտանգված տեսակների վերականգնմանը

ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալը հանդիպել է Տանզանիայի արևելաաֆրիկյան համագործակցության նախարարի տեղակալի հետ

Գյումրիում նշում են տարվա գլխավոր տոնական իրադարձություններից մեկը՝ «Գյումրու օրը»

Մոսկվայում նշվել է Հայաստանի անկախության 35-ամյակը

Ղրղզստանը շահագրգռված է Հայաստանի հետ բարեկամական կապերի զարգացմամբ. Սադիր Ժապարով

Հայաստանն ու Ղրղզստանն ունեն բոլոր նախադրյալները հարաբերություններին նոր բովանդակություն հաղորդելու համար. Փաշինյան