Պեկին

Էկոնոմիկայի նախարարը ՀՀ-ում Չինաստանի դեսպանի հետ քննարկել է մի շարք ոլորտներում համագործակցությունն ընդլայնելու հարցեր

1 րոպեի ընթերցում

Էկոնոմիկայի նախարարը ՀՀ-ում Չինաստանի դեսպանի հետ քննարկել է մի շարք ոլորտներում համագործակցությունն ընդլայնելու հարցեր

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մարտի 29-ին ընդունել է ՀՀ-ում Չինաստանի ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Յոնգ Ֆանի գլխավորած պատվիրակությանը։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Էկոնոմիկայի նախարարությունից, հանդիպման սկզբում նախարարը նշել է, որ Հայաստանի առևտրաշրջանառությունը Չինաստանի հետ, 2023 թվականին ըստ ծագման երկրի հատկանիշի կազմել է 2127․1 մլն ԱՄՆ դոլար, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է առավել քան 21%-ով։ Միաժամանակ նախարարն ընդգծել է, որ առկա են նախադրյալներ երկկողմ համագործակցությունն ընդլայնելու և այդ ցուցանիշներն ավելացնելու համար։

419045645_833077045528347_412293394833846653_n.jpg (243 KB)

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների միջև առևտրատնտեսական կապերի ամրապնդմանը, գյուղատնտեսության, զբոսաշրջության և այլ ոլորտներում համագործակցության ընդլայնմանը վերաբերող հարցեր։

Գևորգ Պապոյանն առաջարկել է դիտարկել Հայաստանում իրականացվող տարբեր տնտեսական նախագծերում չինական ընկերությունների ներգրավման հնարավորությունը։

420330887_833077052195013_8744153878459272576_n.jpg (415 KB)

Նախարարը դեսպանին ներկայացրել է նաև ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագիծն ու դրա սկզբունքները։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում