Քաղաքականություն

Հայաստանը շուրջ 30 տոննա մարդասիրական բեռ կուղարկի Գազայի բնակիչներին

2 րոպեի ընթերցում

Հայաստանը շուրջ 30 տոննա մարդասիրական բեռ կուղարկի Գազայի բնակիչներին

ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետությունը մարդասիրական օգնություն կուղարկի Գազայից տեղահանված և Ռաֆահի անցակետում հաստատված, ծանր սոցիալ-տնտեսական վիճակում հայտնված բնակիչներին։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, նախագիծը կառավարության նիստին ներկայացրեց ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը։

Նրա խոսքով՝ մարդասիրական օգնության շրջանակներում տեղահանված անձանց ՀՀ կառավարության կողմից կտրամադրվեն մթերք և դեղորայք՝ ապահովելով վերջիններիս սոցիալ-տնտեսական առաջնային կարիքները։

«Այդ նպատակով կառավարության պահուստային ֆոնդից ներքին գործերի նախարարությանը հատկացվելու է շուրջ 19 միլիոն դրամ՝ մթերք, չոր սնունդ, դեղորայք, այդ թվում՝ բժշկական լուծույթներ և հակաբիոտիկներ ձեռք բերելու նպատակով։

Ընդհանուր առմամբ, մարդասիրական օգնությունը կազմում է 29,94 տոննա։ Քանի որ հումանիտար օգնության տեղափոխումը իրականացվելու է պաշտպանության նախարարության կողմից, առաջարկվում է ՊՆ-ին հատկացնել համապատասխան միջոցներ»,-ասաց Սարգսյանը։

6.jpg (1.42 MB)

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ այս հումանիտար բեռի առաքման վերաբերյալ ինքը հայտարարել է Եգիպտոս կատարած պաշտոնական այցի ընթացքում։

«Հարցեր կային լոգիստիկայի հետ կապված, և մենք այս հումանիտար աջակցությունը Գազայի բնակիչներին հասցնելու հարցում նաև Եգիպտոսի կառավարության աջակցության կարիքը ունենք։ Այնտեղ այցի ընթացքում մենք այդ պայմանավորվածությունը ձեռք բերեցինք, որպեսզի օժանդակեն մեզ բեռը Գազայի բնակչությանը հասցնելու համար»,-եզրափակեց Փաշինյանը։

DSC01784.jpg (2.01 MB)

DSC01789.jpg (2.23 MB)

DSC01794.jpg (4.11 MB)

DSC01797.jpg (3.93 MB)

DSC01798.jpg (3.62 MB)

DSC01808.jpg (2.54 MB)

3.jpg (1.25 MB)

4.jpg (1.28 MB)

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում