Կառավարությունն ապրիլի ընթացքում կներկայացնի ԼՂ-ից բռնի տեղահանվածների համար բնակարանային ապահովման ծրագիրը

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Կառավարությունը ապրիլի ընթացքում կներկայացնի Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայրենակիցների համար բնակարանային ապահովման ծրագիրը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ կառավարության նիստին այս մասին ասաց փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը։

«Բազմաթիվ քննարկումներ ենք ունեցել թե՛ մեր նախարարությունների, թե՛ հասարակական կազմակերպությունների հետ, նաև մարզային քննարկումներ ենք կազմակերպել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված համայնքների առավել ակտիվ անձանց հետ, որպեսզի այդ ծրագրի հետ կապված բոլոր հարցերը, որտեղ հնարավոր է վերջնականացման փուլում ուղղումներ կատարել, կատարենք և բերենք այնպիսի տեսքի, որ դրա իրականացումը լինի սահուն ու հարթ։ Կարծում ենք, որ ապրիլի ընթացքում այդ ծրագրի վերջանական տեսքը կարող ենք ներկայացնել։ Շատ բան չի մնացել, հիմնական հարցերը պարզ են, նաև դժվարություններն են պարզ։ Շատ մեծածավալ ծրագիր է, խոսքը վերաբերվում է 25-ից 30 հազար ընտանիքների բնակարանով ապահովելուն»,- ասաց Խաչատրյանը։

Նրա խոսքով՝առաջին փուլով ոչ բոլոր ընտանիքներին կկարողանան առաջարկել բնակարան կամ տուն, ուստի ստիպված կլինեն որոշակի փուլային հաջորդականություն սահմանել։

Հայերեն Español فارسی

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ երկրորդ Բունդեսլիգայում

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան