Անդերս Ֆոգ Ռասմուսենի գլխավորած խմբի զեկույցը կոչ է անում քաղաքական և նյութական աջակցություն ցուցաբերել «Խաղաղության խաչմերուկ» նախագծին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի բացակայությունը չպետք է խոչընդոտ հանդիսանա «Խաղաղության խաչմերուկ»-ի և նմանատիպ այլ նախաձեռնություններում ներդրումներ կատարելու համար։ Ընդհակառակը, դա կարող է ավելի թուլացնել լարվածությունն ու մոտեցնել խաղաղությունը Հարավային Կովկասում։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշվում է Դանիայի նախկին վարչապետ և Հյուսիսատլանտյան դաշինքի նախկին գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենի գլխավորած «Հայաստանի բարեկամներ ցանց» բարձր մակարդակի խմբի հրապարակած զեկույցում, որը նվիրված է Հայաստանի ու Եվրոպական միության միջև հարաբերություններին, դրանց հետագա ամրապնդման անհրաժեշտությանը, Հայաստանի՝ կազմակերպությանը վերջնական անդամակցելուն, ինչպես նաև Հարավային Կովկասում առկա իրադրությանն ու Հայաստանին սպառնացող վտանգներին։

Անդրադառնալով Հարավային Կովկասում տրանսպորտային ուղիների ապաշրջափակմանը՝ զեկույցում վկայակոչվում է ՀՀ կառավարության կողմից ներկայացված «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը, որը նպատակ ունի Հայաստանի տարածքով ստեղծել տրանսպորտային կապուղիներ, որոնք պետք է լինեն երկրների իրավասության և ինքնիշխանության ներքո՝ հիմնված փոխադարձության և հավասարության սկզբունքի վրա։

Զեկույցի հեղինակների կարծիքով՝ «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը կխթանի առևտուրը, փոխկախվածությունը և կապը Հարավային Կովկասում, ինչպես նաև կնպաստի Հայաստանի և նրա հարևանների միջև հարաբերությունների լիարժեք կարգավորմանը։ Նախաձեռնությունը կպահանջի էական ներդրումներ երկաթուղային, ճանապարհային և սահմանային ոլորտներում։

Զեկույցում անդրադարձ է կատարվում նաև Հայաստանում Եվրոպական միության առաքելության (EUMA) գործունեությանը՝ հավելելով, որ Ադրբեջանը հրաժարվել է իր տարածքում նմանատիպ առաքելություն տեղակայել, ինչը ցույց է տալիս Բաքվի իրական մտադրությունները։ Նշվում է նաև այդ առաքելության անձնակազմի թվի մեծացման և նրանց տեխնիկական կարողությունները զարգացնելու անհրաժեշտության մասին։

Հայերեն العربية English Español فارسی Français Русский 中文

Կալլասը հայտարարել է, որ Ուկրաինայի համար խաղաղության համաձայնագիրն անհնար է առանց ԵՄ մասնակցության

Մեկնարկել է հանրակրթական դպրոցների ուսուցիչների այս տարվա կամավոր ատեստավորումը. մասնակցելու հայտ է ներկայացրել շուրջ 10.000 մանկավարժ

Կաթնամթերքի մեջ վերջին շրջանում ԱՑԽՄ վտանգավոր շտամներ չեն հանդիպել. ՍԱՏՄ

«Ես ո՞ւմ եմ նման». Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնում առաջնախաղ է սպասվում

Մենք մեր երեխաներին պետք է ժառանգություն թողնենք խաղաղություն, այլ ոչ թե վրեժ. Ալեն Սիմոնյան

ԱՄՆ մինչև 20 միլիոն դոլար է առաջարկել Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ տեղեկությունների դիմաց

Պաշտոնական Հելսինկին կարող է լիովին արգելել Ռուսաստանի քաղաքացիների մուտքը Ֆինլանդիա

Արարատի մարզի դատախազությունը խախտումներ է հայտնաբերել բնապահպանական հողամասերի օտարման գործընթացում. պետշահերի հայց է ներկայացվել դատարան

Հայկական սփյուռքը բազմազան է, գագաթնաժողովը միմյանց ճանաչելու լավագույն հնարավորությունն է. Սևանա Ծատուրյան

Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. վարչապետը մասնակցել է MaskOFF պանելային քննարկմանը