Չինաստանի Հայնան նահանգը պատրաստվում է ամենամյա Բոաո ասիական ֆորումին

3 րոպեի ընթերցում

ԲՈԱՈ, 26 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Չինաստանի հարավային Հայնան նահանգի կուրորտային Բոաո քաղաքում մարտի 26-29-ը տեղի կունենա ամենամյա Բոաո ասիական ֆորումը (The Boao Forum for Asia (BFA)):

Այս տարվա ֆորումը կանցկացվի «Ասիան և աշխարհը․ ընդհանուր մարտահրավերներ, ընդհանուր պատասխանատվություն» խորագրի ներքո։ Բոաո ասիական ֆորումի շրջանակում նախատեսվում են պանելային և կլոր-սեղան քննարկումներ, ղեկավար անձանց մասնակցությամբ երկխոսություններ, որոնց ընթացքում անդրադարձ կկատարվի տարբեր թեմաների, այդ թվում՝ ներդրումային էկոհամակարգին, խորացող ֆինանսական համագործակցությանը, արդյունաբերական և մատակարարման շղթայի համագործակցության խթանմանը։ Բանախոսները, ի թիվս այլ թեմաների, կքննարկեն նաև համաշխարհային տնտեսական հեռանկարները։ Բոաո ասիական ֆորումի պաշտոնական կայքի համաձայն՝ օրակարգում են լինելու նաև քննարկումներ արհեստական բանականության, նոր էներգետիկ տրանսպորտային միջոցների ապագայի, «Գոտի և ճանապարհ» նախաձեռնության շրջանակում բարձրորակ համագործակցության վերաբերյալ:

Չինաստանի Ազգային ժողովրդական կոնգրեսի մշտական հանձնաժողովի նախագահ Ժաո Լեջին մարտի 28-ին կմասնակցի համաժողովի բացման լիագումար նիստին։

Ֆորումին ակնկալվում է Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի, Նաուրուի նախագահ Դևիդ Ադանգի, Շրի Լանկայի վարչապետ Դինեշ Գունավարդենի, Դոմինիկայի վարչապետ Ռուզվելտ Սկերիտի, Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպության (WIPO) գլխավոր տնօրեն Դարեն Թանգի, Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (OECD) գլխավոր քարտուղար Մաթիաս Կորմանի մասնակցությունը։

Ավելի վաղ Բոաո ասիական ֆորումի գլխավոր քարտուղար Լի Բաոդոնգը, խոսելով այս տարվա նստաշրջանի մասին, նշել էր, որ միջազգային հանրության գերիշխող և համընդհանուր ցանկությունն է խաղաղության և համագործակցության խթանումը, ինչպես նաև զարգացման ձգտումը։ Լին ընդգծել էր, որ ողջ աշխարհի երկրները պետք է հավաքական կերպով անդրադառնան տարբեր համաշխարհային մարտահրավերների և միասին կրեն խաղաղության և բարեկեցության խթանման պատասխանատվությունը։ «Միայն համատեղ պատասխանատվության և իրական համագործակցության միջոցով միջազգային հանրությունը կկարողանա ուղղորդել աշխարհը դեպի շարունակական խաղաղություն և բարգավաճում»,- նշել էր նա։

Բոաո ասիական ֆորումը, որի կենտրոնակայանը Չինաստանում է, միջազգային կազմակերպություն է, որը համատեղ նախաձեռնել են 29 անդամ երկրներ։ Ֆորումը կանոնավոր կերպով իրականացնում է ամենամյա համաժողովներ Հայնան նահանգի Բոաո քաղաքում։ Ֆորումի հիմնադրման նպատակն է նպաստել Ասիայի տնտեսական ինտեգրմանը։

ՄԱԿ-ի նախկին գլխավոր քարտուղար Բան Կի-մունը ֆորումի նախագահն է:

Սույն հոդվածը պատրաստվել է Չինաստանի Մամուլի հաղորդակցության միջազգային կենտրոնի (CIPCC) 2024 թվականի լրագրողական փոխանակման ծրագրի շրջանակում։

Հայերեն English Русский 中文

ՀՀ կառավարությունը կսուբսիդավորի էլեկտրաէներգիայի կուտակիչների վարկերի և լիզինգի տոկոսադրույքները

Հայաստանն ու Ղրղզստանը նոր էջ կբացեն երկկողմ հարաբերություններում

Հայաստանն ու Ղրղզստանը տարբեր ուղղություններով գործակցության մասին փաստաթղթեր են ստորագրել

Հիմնանորոգումից հետո վերագործարկվեց Գյումրու ջրային մարզաձևերի մանկապատանեկան մարզադպրոցը

Լեոնարդո Դի Կապրիոն աջակցություն է հայտնել Հայաստանի ու Կոլումբիայի նախաձեռնությանը ՝ ուղղված վտանգված տեսակների վերականգնմանը

ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալը հանդիպել է Տանզանիայի արևելաաֆրիկյան համագործակցության նախարարի տեղակալի հետ

Գյումրիում նշում են տարվա գլխավոր տոնական իրադարձություններից մեկը՝ «Գյումրու օրը»

Մոսկվայում նշվել է Հայաստանի անկախության 35-ամյակը

Ղրղզստանը շահագրգռված է Հայաստանի հետ բարեկամական կապերի զարգացմամբ. Սադիր Ժապարով

Հայաստանն ու Ղրղզստանն ունեն բոլոր նախադրյալները հարաբերություններին նոր բովանդակություն հաղորդելու համար. Փաշինյան