«Նոր գիրք»-12/24. Կռոյան, Կրիշնա Լալ, Քեհո

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես»լրատվական գործակալությունը ներկայացնում է իր հեղինակային «Նոր գիրք» նախագիծը: Այն ամեն երկուշաբթի ընթերցողի դատին է հանձնում հայաստանյան հրատարակչությունների լույս ընծայած գրքերը: Գործակալության էջերում ընթերցասերները հնարավորություն ունեն տեղեկատվություն ստանալ նոր գրքերի մասին, ծանոթանալ դասական գործերին և արդի գրականության զարգացման միտումներին: Այս շաբաթ«Արմենպրես»-ն առանձնացրել է 2023 թվականի վերջին և 2024 թվականի սկզբին հրատարակված և հանրության դատին հանձնված տարբեր հրատարակչությունների ուշագրավ գրքեր՝ տարբեր խորագրերի ներքո:

Հայ գրականություն

Նարինե Կռոյան, «Ճանճերի ժամանակը»

Ուժեղ, բայց խոցելի կանանց թեման, որ Նարինե Կռոյանը վարպետորեն նկարագրում է իր նախորդ վեպերում, շարունակում է նաև այս գործում։

Վեպի իրադարձությունները զարգանում են 44 օր՝ պատերազմի ընթացքում։ Գլխավոր հերոսուհի Սոնան ամուսնու հետ տեղափոխվել է Ստեփանակերտ՝ որդու ծառայության վայրին մոտ գտնվելու համար։ Պատերազմի առաջին օրը՝ 2020 թ. սեպտեմբերի 27-ի առավոտը, Սոնայի ու մյուսների համար սկսվում է հրթիռակոծությամբ ու ռմբակոծությամբ: Ամուսինը շտապում է ռազմի դաշտ` որդուն գտնելու: Չդիմանալով սպասմանը՝ ամուսնու և որդու հետևից ճամփա է ընկնում նաև Սոնան։ Նա տեսնում է մահ, ավերածություններ ու դաժանություններ, բարդ ընտրության առջև է կանգնում, մտածում ոչ միայն իր ծառայող որդու, այլև գերի ընկած ամուսնու մասին։ Ընտանեկան դրամային ավելանում է Սոնայի անսպասելի հղիությունը։ Գտնո՞ւմ է որդուն, վերադարձնո՞ւմ է ամուսնուն, վեպի հերոսների հետ ի՞նչ է կատարվում հայերի համար ամենածանր օրը՝ նոյեմբերի 9-ին։ Գիրքը լույս է ընծայել Newmag-ը։

Թարգմանական գրականություն

Արջուն Կրիշնա Լալ, «Կյանք, սեր, գինի»

Մի հնդիկի տարօրինակ (երբեմն սարսափելի) արկածները Հայաստանում:

Սիրելի ընթերցող, ահա դու բացել ես հնդիկ երիտասարդ գրող Արջուն Կրիշնա Լալի հայերեն անդրանիկ գիրքը, որտեղ նրա խոհերն ու մտածումներն են, Հայաստանում անցկացրած երկու տարիների կենսափորձը, բայց ամենակարևորը նրա զգացմունքային խենթ ու խելառ, յուրահատուկ աշխարհի ելևէջներն են, որոնց միջով էլ հեղինակը անց Է կացրել բոլոր պատկերներն ու իրադարձությունները: Թարգմանությունն անգլերենից՝ Ռոզա Գրիգորյանի։ Խմբագիր՝ Արմինե Պետրոսյան։ Նկարիչ՝ Լուսինե Թահմազյան։ Հեղինակային հրատարակություն։

Փաստավավերագրական գրականություն

Ջոն Քեհո, «Փողը, հաջողությունը և Դուք»

Հեղինակը լայնորեն ճանաչված Է մտքի ուժի, ձգողության օրենքի և հաջողության հասնելու համար մտածելակերպի կարևորության մասին իր ուսմունքներով: Նա հաճախ է շեշտում, որ մարդկանց կյանքը կփոխվի, եթե կարողանան փոխել իրենց գլուխներում պտտվող մտքերն ու համոզմունքները:

Շատերին քաջ հայտնի մարդկանց հաջողության պատմությունները, հեղինակի նուրբ հումորը ընթերցանության հաճելի ժամեր կպարգևեն: Գրքում կգտնեք նաև գործնական վարժություններ, որոնց քայլ առ քայլ հետևելով՝ Դուք էլ կարող եք դեպի հաջողություն և բարեկեցություն տանող Ձեր ճանապարհն ընտրել: Թարգմանությունն անգլերենից՝ Արմինե Պապանյանի։ Խմբագիր՝ Անժելա Ավագյան։ Գիրքը լույս է ընծայել «Անտարես»-ը:

«Նոր գիրք»-ը ներկայացրեց Ռոզա Գրիգորյանը

Հայերեն Русский

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում