Առաջիկա օրերին տեղումները կշարունակվեն, որոշ մարզերում սպասվում է ձյուն

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հանրապետությունում առաջիկա օրերին տեղումներով առատ եղանակը կպահպանվի։ Միջերկրական ծովից սպասվում է նոր ցիկլոն, որի հետևանքով հանրապետության շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ։

«Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը նշեց, որ Շիրակում, Լոռիում, Տավուշի նախալեռնային գոտիներում, Արագածոտնի, Կոտայքի լեռնային գոտիներում տեղումները կլինեն ձյան տեսքով։

«Առանձին հատվածներում տեղումները կլինեն բավական ինտենսիվ, կուղեկցվեն ամպրոպներով, որոնց ընթացքում կլինի քամու ուժգնացում։ Մարտի 24-ի ցերեկը ցիկլոնի ազդեցությունը կթուլանա և տեղումները կդադարեն, սակայն մարտի 25-ին սպասվում է հերթական ցիկլոնը։ Այն իր ազդեցության գոտում կընդգրկի հանրապետության ամբողջ տարածքը, սակայն տեղումների պիկը կգրանցվի Վայոց ձորի, Սյունիքի հատվածում»,-նշեց Գագիկ Սուրենյանը։

Տեղումները ժամանակավորապես կդադարեն մարտի 26-ի գիշերը։ Առանց տեղումների եղանակը հնարավոր կլինի վայելել մինչև մարտի 26-ի կեսօր, իսկ ահա կեսօրից հետո հանրապետություն կներթափանցի նոր ցիկլոն, որի հետևանքով շրջանների մեծ մասում կդիտվեն տեղումներ։

Եղանակի որոշակի կայունացում կանխատեսվում է մարտի 28-31-ն ընկած ժամանակահատվածում, երբ հանրապետության մեծ մասում կգերակշռի առանց տեղումների եղանակը։ Մարտի 28-ից սկսած հանրապետություն կներթափանցեն տաք օդային հոսանքներ։ Օդի ջերմաստիճանը նկատելի կբարձրանա։ Եթե մինչև մարտի 27-ը հանրապետության ամենատաք գոտիներում ցերեկային ժամերին առավելագույնը սպասվում է մինչև 14 աստիճան տաքություն, ապա մարտի 28-ից հետո ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կհասնի 18 աստիճանի։

«Քանի որ հանրապետության նախալեռնային և հովտային գոտիներում գյուղատնտեսական սեզոնը մեկնարկել է, առկա է վեգետացիա, պտղատուների ծաղկում, ապա տեղեկացնեմ, որ առաջիկա 5 օրերին օդի զրոյից ցածր ջերմաստիճան հանրապետությունում չի կանխատեսվում»,-ասաց Գագիկ Սուրենյանը։

Հայերեն Русский

Ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունների հաջորդ փուլում ԵՄ-ի ներկայացուցիչների ներգրավման հարց չի քննարկվել. ՌԴ ԱԳՆ

Բնակարաններից մինչև ներդրումային նախագծեր․ TOON EXPO-ն համախմբել է ոլորտի առաջատար ընկերություններին

Չերչիլի գաղտնի ռազմական բունկերն առաջին անգամ բացվել է զբոսաշրջիկների համար

Համբարձում Մաթևոսյանը COP31-ի շրջանակում մասնակցել է կանաչ անցման հնարավորություններին ուղղված միջգերատեսչական գործակցության վերաբերյալ բարձրաստիճան քննարկմանը

Հնդկաստանում միկրոավտոբուսի և բեռնատարի դիմահար բախման հետևանքով զոհվել է առնվազն 26 մարդ

Նիդերլանդների թագուհին դարձել է թագավորական բանակի պահեստազորի սպա

Փարաքարի համայնքապետի սպանության գործով դատական նիստի ժամանակ հնչած հայտարարությունն իրականության հետ որևէ աղերս չունի․ ՆԳ նախարար

Տեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը

IDBank-ը Toon Expo.Invest 2026-ում ներկայացրել է Rate.Trading թվային հարթակը

Հայաստանի տարածքից սիգի ձկնկիթի արտահանման ժամանակավոր արգելք է սահմանվել