Պաշտոնական

ՀՀ փոխվարչապետը Քաղաքաշինության կոմիտեի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախագահ Եղիազար Վարդանյանին

4 րոպեի ընթերցում

ՀՀ փոխվարչապետը Քաղաքաշինության կոմիտեի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախագահ Եղիազար Վարդանյանին

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը Քաղաքաշինության կոմիտեի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախագահ Եղիազար Վարդանյանին:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է փոխվարչապետի գրասենյակի տարածած հաղորդագրությունից, Տիգրան Խաչատրյանը շնորհավորել է կոմիտեի նորանշանակ նախագահին և մաղթել հաջողություններ:

Փոխվարչապետը բարձր է գնահատել կոմիտեի գործունեությունը ՀՀ կառավարության ընդհանուր աշխատանքների կազմակերպման համատեքստում:

«Մենք բազմաթիվ կարևոր ծրագրեր ունենք, որոնք շատ դեպքերում ուղիղ, բայց հաճախ նաև անուղղակի կախված են այն արդյունավետությունից, որը Քաղաքաշինության կոմիտեն դրսևորում է իրեն վստահված ուղղություններով: Վերջին տարիների ընթացքում կառավարության ծրագրերում գնալով ավելի մեծ նշանակություն են ստանում հատկապես սոցիալական ենթակառուցվածքների ուղղությամբ կատարվող ներդրումները: Այդտեղ մենք ոչ միայն քանակական ավելացումների, այլ նաև որակական փոփոխությունների անհրաժեշտություն ունենք: Եվ այդ ուղղությամբ անելիքների առնչությամբ բազմաթիվ քննարկումներ ենք ունեցել»,- ասել է փոխվարչապետը:

Տիգրան Խաչատրյանի դիտարկմամբ՝ վերջին տարիների ընթացքում տեղի է ունեցել կատարվող աշխատանքների ծավալի էական փոփոխություն, ինչին զուգահեռ Քաղաքաշինության կոմիտեն պետք է շարունակաբար բարելավի աշխատանքների որակին ներկայացվող պահանջները: Նրա խոսքով՝ Կոմիտեն պետք է ապահովի, որպեսզի քաղաքաշինության բնագավառում գործող կազմակերպությունների իրականացրած աշխատանքները լինեն ներկայացվող պահանջներին համապատասխան և պահանջի, որ ծառայություններ մատուցող կազմակերպությունների կողմից կատարվող աշխատանքն առավելագույն չափով արձագանքի սպառողների շահերին, լինի պատշաճ և տեղին:

«Այս տեսանկյունից, կարծում եմ, որ մենք մեծ անելիք ունենք համատեղ աշխատանքներում և վստահ եմ, որ Քաղաքաշինության կոմիտեի անձնակազմն էլ ունի բավարար փորձ և կարողություններ այդ խնդիրները Ձեզ հետ համագործակցաբար լուծելու համար»,-ասել է Տիգրան Խաչատրյանը:

Տիգրան Խաչատրյանը շնորհակալություն է հայտնել նաև Քաղաքաշինության կոմիտեի նախկին նախագահ Արմեն Ղուլարյանին՝ կատարած աշխատանքի համար:

Իր հերթին, Եղիազար Վարդանյանը շնորհակալություն է հայտնել վստահության համար։ Նորանշանակ կոմիտեի նախագահն ընդգծել է.

«Ինձ համար մեծ պատիվ է ստանձնել առաջնորդողի դերակատարում հարազատ մասնագիտական ոլորտում: Սա նաև մասնագիտական պատվի հարց է՝ արձանագրել հաջողություն մեր գործընկերների հետ միասին և Կառավարության աջակցությամբ բարձր արդյունավետությամբ իրականացնել այն նախանշված խնդիրները, որոնք դրվել են Քաղաքաշինության կոմիտեի առջև: Ուզում եմ վստահեցնել, որ որակի պահանջի նկատմամբ որևէ կոմպրոմիս չի լինելու, ամենայն ուշադրությամբ հետևելու ենք որակին՝ ոչ միայն շինարարության, այլև նախագծման առումով: Դրան զուգահեռ իրականացնելու ենք նաև ստանդարտների, նորմերի լրամշակում և տեղայնացում, որը կձևավորի այն միջավայրը, որտեղ արդեն մարդու գործոնից կախված հնարավորինս քիչ խնդիրներ կլինեն, և համակարգը կաշխատի ավելի մեծ արդյունավետությամբ: Ուզում եմ նաև շեշտել, որ մեծ ուշադրություն ենք դարձնելու թվայնացման գործընթացի վրա: Նաև շինարարական ծրագրերի կառավարման ավտոմատացման համակարգի ներդրման պլաններ են նախագծվում, և առաջիկայում ավելի մանրամասն կներկայացնեմ»:

Փաշինյանը քննարկել է Ծավ գյուղում բնակելի տներ կառուցելու հնարավորությունը և հետևել Սյունիք գյուղից Կապան տանող ճանապարհի հիմնանորոգմանը

Պաշտոնական

Փաշինյանը քննարկել է Ծավ գյուղում բնակելի տներ կառուցելու հնարավորությունը և հետևել Սյունիք գյուղից Կապան տանող ճանապարհի հիմնանորոգմանը

Վարչապետը Ճակատենի և Սրաշենի բնակիչների հետ քննարկել է գյուղատնտեսական կոոոպերատիվի ստեղծման գաղափարը

Պաշտոնական

Վարչապետը Ճակատենի և Սրաշենի բնակիչների հետ քննարկել է գյուղատնտեսական կոոոպերատիվի ստեղծման գաղափարը

Փաշինյանը սահմանամերձ Շիկահողի բնակիչների հետ հանդիպմանն անդրադարձել է գյուղի խնդիրներին ու զարգացման հեռանկարին

Պաշտոնական

Փաշինյանը սահմանամերձ Շիկահողի բնակիչների հետ հանդիպմանն անդրադարձել է գյուղի խնդիրներին ու զարգացման հեռանկարին

Վարչապետը ծանոթացել է Կապանի մանկապարտեզներից մեկի վերակառուցման աշխատանքների ընթացքին

Պաշտոնական

Վարչապետը ծանոթացել է Կապանի մանկապարտեզներից մեկի վերակառուցման աշխատանքների ընթացքին

Փաշինյանը Կապանում հետևել է Վաչագան գետի հունի մաքրմանը և ափամերձ ենթակառուցվածքների վերանորոգմանը

Պաշտոնական

Փաշինյանը Կապանում հետևել է Վաչագան գետի հունի մաքրմանը և ափամերձ ենթակառուցվածքների վերանորոգմանը

Բելառուսում Հայաստանի դեսպանը կանչվել է Երևան՝ խորհրդակցությունների

Պաշտոնական

Բելառուսում Հայաստանի դեսպանը կանչվել է Երևան՝ խորհրդակցությունների

Կառավարության հերթական նիստը տեղի կունենա հունիսի 14-ին

Պաշտոնական

Կառավարության հերթական նիստը տեղի կունենա հունիսի 14-ին

ՀՀ վարչապետն ու Ամերիկայի հայկական համագումարի ղեկավարությունը քննարկել են Հայաստանի առջև ծառացած մարտահրավերների հաղթահարմանը վերաբերող հարցեր

Պաշտոնական

ՀՀ վարչապետն ու Ամերիկայի հայկական համագումարի ղեկավարությունը քննարկել են Հայաստանի առջև ծառացած մարտահրավերների հաղթահարմանը վերաբերող հարցեր

Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանի օրվա առթիվ շնորհավորական ուղերձներ է հղել Պուտինին և Միշուստինին

Պաշտոնական

Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանի օրվա առթիվ շնորհավորական ուղերձներ է հղել Պուտինին և Միշուստինին

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է Զբաղվածության ռազմավարական ծրագրի նախագիծը

Պաշտոնական

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է Զբաղվածության ռազմավարական ծրագրի նախագիծը

ՀՀ վարչապետն ու ԱՄՆ փոխպետքարտուղարն անդրադարձել են Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի շուրջ քննարկումներին

Պաշտոնական

ՀՀ վարչապետն ու ԱՄՆ փոխպետքարտուղարն անդրադարձել են Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի շուրջ քննարկումներին

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում