Պաշտոնական

Հայաստանի և Շվեդիայի վարչապետներն անդրադարձել են Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացին

1 րոպեի ընթերցում

Հայաստանի և Շվեդիայի վարչապետներն անդրադարձել են Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացին

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բրյուսելում հանդիպում է ունեցել Շվեդիայի վարչապետ Ուլֆ Քրստերսոնի հետ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ վարաչապետի աշխատակազմից հայտնում են, որ զրուցակիցները քննարկել են Հայաստան-Շվեդիա համագործակցությանը վերաբերող հարցեր, կարևորել տնտեսական փոխգործակցության զարգացումը: Անդրադարձ է կատարվել Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացին:

Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է հայկական կողմի սկզբունքային դիրքորոշումները պայմանագրի նախագծի վերաբերյալ:

Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է նաև ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագծին և դրա սկզբունքներին՝ ընդգծելով, որ հայկական կողմը պատրաստ է ինքնիշխանության, իրավազորության, փոխադարձության և հավասարության սկզբունքների հիման վրա գնալ տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում