Պաշտոնական

Գայանե Գաբրիելյանն ազատվել է ՇՄ նախարարի տեղակալի պաշտոնից

1 րոպեի ընթերցում

Գայանե Գաբրիելյանն ազատվել է ՇՄ նախարարի տեղակալի պաշտոնից

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՐՏ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գայանե Գաբրիելյանն ազատվել է Շրջական միջավայրի նախարարի տեղակալի պաշտոնից: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նշված է ՀՀ վարչապետի որոշման մեջ:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Գայանե Գաբրիելյանին ազատել շրջակա միջավայրի նախարարի տեղակալի պաշտոնից»,- նշված է որոշման մեջ:

Քանի որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել, վերոնշյալ որոշումը ստորագրել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում