Վերահաստատում եմ Հայաստանի հավատարմությունը ժողովրդավարության ճանապարհին՝ ի շահ ընդհանուր տարածաշրջանի և ՀՀ պետականության. վարչապետ

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն առցանց անցկացվող Հանուն Ժողովրդավարության երրորդ գագաթնաժողովին հանդես է եկել ելույթով: Այս տարի միջոցառումը նախագահում է Կորեայի Հանրապետությունը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ վարչապետի աշխատակազմը։

Հայաստանի վարչապետը, մասնավորապես, նշել է.

«Պետությունների հարգարժան առաջնորդներ,

Տիկնայք և պարոնայք,

ինձ համար պատիվ է ելույթ ունենալ Հանուն ժողովրդավարության գագաթնաժողովին և կիսվել Հայաստանի Հանրապետության ժողովրդավարական ձեռքբերումներով ու ձգտումներով։

Ժողովրդավարական բարեփոխումների օրակարգը մնում է մեր կառավարության առաջնահերթությունը։ Արդյունքում, ըստ Freedom House-ի զեկույցների, Հայաստանը մի քանի տարի անընդմեջ դասվում է «Ազատ ինտերնետ» ունեցող երկրների շարքում։ Մենք գրանցել ենք բարելավում Ազատության միջազգային ինդեքսում՝ մեկ տարվա ընթացքում մեր դիրքերն առաջ մղելով 2 կետով։ Հայաստանն առաջընթաց է գրանցել նաև Մամուլի ազատության համաշխարհային ինդեքսում` 2023 թվականին իր դիրքերը բարելավելով 2 կետով։

Տիկնայք և պարոնայք,

հիմնարար հարցը, որ մեր օրերում ծագում է ժողովրդավարական երկրներում, այն է՝ արդյոք ժողովրդավարությունը կարող է ապահովել անվտանգություն և կայունություն: Վերջին մի քանի տարիների ընթացքում մենք բազմիցս ենք զգացել, թե ինչպես կարող են ժողովրդավարական ինստիտուտները ներքին կայունություն ապահովել։

Մյուս կողմից, Հայաստանը հարձակման է ենթարկվել որոշ արտաքին ոչ ժողովրդավարական ուժերի կողմից ռազմական և հիբրիդային միջոցներով, որոնք ուղղված են ոչ միայն ընդդեմ մեր երկրի տարածքային ամբողջականությանն ու անկախությանը, այլև ժողովրդավարությանը։ Եվ մենք որոշեցինք միանալ Միջազգային քրեական դատարանին՝ պաշտպանելու համար մեր անկախությունը, տարածքային ամբողջականությունը և ժողովրդավարությունը:

Հավատարիմ լինելով Ադրբեջանի հետ խաղաղ գործընթացին՝ Հայաստանն իր անվտանգությունն առաջին հերթին տեսնում է տարածաշրջանում իր հարևանների հետ և դրա սահմաններից դուրս խաղաղ գոյակցության և համագործակցության մեջ: Այսպիսով, Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից ներկայացված «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը նպատակ ունի նպաստել Հարավային Կովկասի անվտանգությանը, կայունությանը և խաղաղությանը։ Այս նախագիծը համագործակցության միջոցով տարածաշրջանում կայուն խաղաղությանն ու անվտանգությանը նպաստելու իմ կառավարության հանձնառության ևս մեկ ցուցիչ է։

Տիկնայք և պարոնայք,

ես վերահաստատում եմ Հայաստանի հավատարմությունը ժողովրդավարության ճանապարհին՝ ի շահ ընդհանուր տարածաշրջանի, և ի շահ Հայաստանի Հանրապետության պետականության, նրա ինքնիշխանության և նրա միջազգային դերի։

Շնորհակալություն»:

Հայերեն العربية Español Français ქართული Русский Türkçe

Հոկտեմբերի 22-ի միջոցառումների անոնս

Մանվել Գրիգորյանի ժառանգներից և փոխկապակցված անձանցից կբռնագանձվեն գույքեր ու դրամական միջոց

Ուշակովը մանրամասներ է հայտնել Պուտին-Ուիթքոֆ հանդիպումից

Դրա վրա չենք կառուցում մեր քաղաքականությունը․ Միրզոյանը՝ Թուրքիայի և Ադրբեջանի միջև հնարավոր հակասությունների մասին

Պետք է պահպանենք մեր խաղային դեմքն ու ձեռագիրը. Տուլիպան` «ԱԶ Ալկմար»-ի դեմ խաղի մասին

Մոսկվայի և Պեկինի հարաբերություններն ուղղված չեն որևէ մեկի դեմ. Պուտինն ընդունել է Չինաստանի վարչապետին

ԹՐԻՓՓ-ով զենք-զինամթերք չի կարող անցնել․ Միրզոյանը խոսել է այդ հարցում Ադրբեջանի հետ առկա ըմբռնման մասին

Ռուսական կողմն «արդյունավետ» և «բովանդակալից» է գնահատել Պուտինի և Ուիթքոֆի հանդիպումը

Մատենադարանի հարակից տարածքում նոր այգի կհիմնվի

Բնության վիճակի գնահատման միասնական չափորոշիչները կարող են օգնել բիզնեսին գնահատել ռիսկերն ու հնարավորությունները. քննարկում՝ COP-17-ի շրջանակում