Քաղաքականություն

Դավիթ Կարապետյանը երդմամբ ստանձնեց պատգամավորական մանդատը

1 րոպեի ընթերցում

Դավիթ Կարապետյանը երդմամբ ստանձնեց պատգամավորական մանդատը

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Դավիթ Կարապետյանը երդմամբ ստանձնեց ՀՀ ազգային ժողովի պատգամավորի մանդատը՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նիստում ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը տեղեկացրեց, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ներկայացրել է պատգամավոր ընտրված և լիազորությունները վաղաժամկետ դադարեցրած պատգամավորի մանդատը հաջորդ թեկնածուին տրամադրելու մասին արձանագրությունը, ըստ որի՝ մանդատը տրվում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակի առաջին մասի հերթական հաջորդ թեկնածու Դավիթ Կարապետյանին։

Դավիթ Կարապետյանը փոխարինել է Գևորգ Պապոյանին, ով այժմ զբաղեցնում է Էկոնոմիկայի նախարարի պաշտոնը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում