Քաղաքականություն

Բելգիայի Սենատում քննարկում կանցկացվի Հարավային Կովկասում իրավիճակի վերաբերյալ

2 րոպեի ընթերցում

Բելգիայի Սենատում քննարկում կանցկացվի Հարավային Կովկասում իրավիճակի վերաբերյալ

ԲՐՅՈՒՍԵԼ, 19 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Բելգիայի Սենատում մարտի 25-ին տեղի կունենա «Աշխարհաքաղաքական զարգացումները Հարավային Կովկասում. կիզակետում Հայաստանը և Լեռնային Ղարաբաղը» խորագրով կլոր սեղան- քննարկում, որի նպատակն է վերլուծել Հարավային Կովկասում աշխարհաքաղաքական զարգացումները 2020 թվականի սեպտեմբերից ի վեր, այս համատեքստում Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը և Հայաստանի Հանրապետության առջև ծառացած մարտահրավերները:

Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցի փոխանցմամբ՝ կլոր սեղանի գլխավոր բանախոսներն են լինելու Բելգիայի դաշնային խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնախմբի նախագահ Էլս Վան Հուֆը, միջազգային բանակցությունների վերլուծաբան, Clingendael ինստիտուտի համահիմնադիր Փոլ Մերթսը, գրող, դիվանագետ Օլիվյե Վեբերը և Լեռնային Ղարաբաղի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը։

Բանախոսները լույս կսփռեն տարածաշրջանում զարգացումների վրա՝ միջազգային, մարդու իրավունքների տեսանկյունից, կվերլուծեն միջազգային հանրության արձագանքը, մասնավորապես ԵՄ-ի դերը։ Քննարկման մասնակիցները կխոսեն նաև ապագայի հեռանկարների, առկա իրավիճակից ելքերի և անհրաժեշտ հստակ քայլերի մասին, որոնք պետք է ձեռնարկվեն՝ պաշտպանելու Լեռնային Ղարաբաղի և արցախահայության անքակտելի իրավունքները։

Քննարկումը կազմակերպել է Եվրոպայի Հայ դատի գրասենյակը։

ԼԻԼԻԹ ԳԱՍՊԱՐՅԱՆ

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում