Հայտարարություններ

Տասնմեկ բանկերի քարտապաններ մարտի 30-ից կարող են օգտվել հետվճարի ծրագրից

2 րոպեի ընթերցում

Տասնմեկ բանկերի քարտապաններ մարտի 30-ից կարող են օգտվել հետվճարի ծրագրից

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հետվճարի ծրագրից սկսածմարտի 30-ից կարող են օգտվել 11 բանկերի քարտապաններ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից, այդ բանկերն են՝

«Ակբա բանկ» ԲԲԸ

«ԱյԴի բանկ» ՓԲԸ

«Արարատբանկ» ԲԲԸ

«Արդշինբանկ» ՓԲԸ

«Արցախ բանկ» ՓԲԸ

«Էվոկաբանկ» ՓԲԸ

«Ինեկոբանկ» ՓԲԸ

«Կոնվերս բանկ» ՓԲԸ

«Հայբիզնեսբանկ» ՓԲԸ

«Հայէկոնոմբանկ» ԲԲԸ

«Յունիբանկ» ԲԲԸ։

«Եթե նշված 11 բանկերից որևէ մեկի քարտապան չեք և ցանկանում եք օգտվել հետվճարի ծրագրից, ապա Ձեր կենսաթոշակը կամ նպաստը վճարող կազմակերպությունը կարող եք փոխել ու ընտրել վերոնշյալ բանկերից մեկը։

Կարող եք դիմել առցանց՝ մուտք գործելովՄիասնական սոցիալական ծառայությանկայքէջի «Առցանց դիմումներ» բաժնի «Մուտքագրել վճարող կազմակերպության փոփոխության դիմում» պատուհան (հղումը՝https://online.ssa.am/index.php?r=site%2Findex-pension

Մինչև մարտի 29-ն առցանց դիմում ներկայացնելու դեպքում ապրիլ ամսվա կենսաթոշակը կամ նպաստը կվճարվի նոր ընտրված կազմակերպության (բանկի) միջոցով:

Բանկի փոփոխության դիմում կարող եք ներկայացնել նաև առձեռն՝ մոտենալով Միասնական սոցիալական ծառայության ցանկացած տարածքային կենտրոն:

Հիշեցնենք, որ կենսաթոշակների և նպաստների վճարում իրականացվում է 12 բանկերի կողմից, որոնց անվանացանկին կարող եք ծանոթանալ այս հղմամբ՝https://www.mlsa.am/banks»,- ասվում է հայտարարության մեջ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում