Հայտարարություններ

Մեկնարկել է հանրային ծառայողներին բնակարաններով ապահովման նոր ծրագրից օգտվել ցանկացողների գրանցումը

2 րոպեի ընթերցում

Մեկնարկել է հանրային ծառայողներին բնակարաններով ապահովման նոր ծրագրից օգտվել ցանկացողների գրանցումը

ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հանրային ծառայողներին բնակարաններով ապահովման հերթական ծրագրից օգտվել ցանկացողների դիմումների հավաքագրումն արդեն մեկնարկել է: Դիմում-հայտի ձևը, տեղեկանքների ձևերն ու վերջնաժամկետները սահմանող Քաղաքաշինության կոմիտեի նախագահի հրամանը, ինչպես նաև պայմանները նկարագրող ՀՀ կառավարության որոշումը տեղադրված են կոմիտեի պաշտոնական կայքի «Ծրագրեր» բաժնում (https://www.minurban.am/hy/hanrayinbn): Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ քաղաքաշինության կոմիտեից, մեկնարկած գործընթացի վերաբերյալ տեղեկատվությունն ուղարկվել է նաև բոլոր գերատեսչություններին:

«Այսպիսով՝ Երևանի Առնո Բաբաջանյան փողոցի 42/5 հասցեում (Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջան) կառուցվող բազմաբնակարան շենքային համալիրից բնակարան և ավտոկայանատեղի գնելու ցանկություն ունեցող հանրային ծառայողները պետք է մինչև 2024թ․ մարտի 22-ը դիմում-հայտ ներկայացնեն իրենց գերատեսչության աշխատակազմ, իսկ մինչև մարտի 25-ը՝ կատարենՀՀ կառավարության որոշմամբսահմանված վճարումը։

Դիմումատուների տվյալները յուրաքանչյուր գերատեսչություն պետք է լրացնի ծրագրի կայքէջում։ Այնուհետև ինքնաշխատ եղանակով ձևավորված գերատեսչական տեղեկանքը և դիմում-հայտերը գերատեսչությունները պետք է ներկայացնեն Քաղաքաշինության կոմիտե մինչև ապրիլի 3-ը։

«Նոր Երևան» թաղամասում հանրային ծառայողներին մեկ միասնական փուլով նախատեսված է բաշխել 996 բնակարան և 700 ավտոկայանատեղի։

Բնակարաններին կարող եք ծանոթանալ ծրագրի կայքէջում(https://charagayt.am/?app=AppProject&page=district&project_id=6&apartment_sale_category_id=2

Հարցերի դեպքում կարող եք զանգահարել Քաղաքաշինության կոմիտեի բնակարանային ծրագրերի բաժին՝ 011 621 776 և 011 621 714 հեռախոսահամարներով»,- ասվում է հայտարարության մեջ:

ՀՀ ԲՏԱ նախարարությունը հայտարարում է «Մուտք դեպի շուկա» բաղադրիչով դրամաշնորհային մրցույթ

Ինովացիա

ՀՀ ԲՏԱ նախարարությունը հայտարարում է «Մուտք դեպի շուկա» բաղադրիչով դրամաշնորհային մրցույթ

ՀՀ ԿԳՄՍՆ-ն պարզաբանում է ներկայացրել բացակայությունների հիման վրա լրացուցիչ գրավորների և քննությունների վերաբերյալ

Հայտարարություններ

ՀՀ ԿԳՄՍՆ-ն պարզաբանում է ներկայացրել բացակայությունների հիման վրա լրացուցիչ գրավորների և քննությունների վերաբերյալ

Մեկնարկում է 2024 թվականի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը

Հայտարարություններ

Մեկնարկում է 2024 թվականի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը

Տասնմեկ բանկերի քարտապաններ մարտի 30-ից կարող են օգտվել հետվճարի ծրագրից

Հայտարարություններ

Տասնմեկ բանկերի քարտապաններ մարտի 30-ից կարող են օգտվել հետվճարի ծրագրից

Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը հայտարարում է Ժամանակավոր թափուր հաստիքների մրցույթ

Հայտարարություններ

Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը հայտարարում է Ժամանակավոր թափուր հաստիքների մրցույթ

Հայտարարվում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամների պաշտոններում թեկնածուների ընտրության մրցույթ

Հայտարարություններ

Հայտարարվում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամների պաշտոններում թեկնածուների ընտրության մրցույթ

Քրեակատարողական ծառայությանն անհրաժեշտ են «D» կարգի վարորդական իրավունքի վկայական ունեցող վարորդներ

Հայտարարություններ

Քրեակատարողական ծառայությանն անհրաժեշտ են «D» կարգի վարորդական իրավունքի վկայական ունեցող վարորդներ

«իԳործ» 2024 ծրագրով սփյուռքահայ մասնագետները հրավիրվում են աշխատելու ՀՀ կառավարման համակարգում

Հայտարարություններ

«իԳործ» 2024 ծրագրով սփյուռքահայ մասնագետները հրավիրվում են աշխատելու ՀՀ կառավարման համակարգում

«Ավտոմեխանիկական» բաց բաժնետիրական ընկերությունը ընդհանուր ժողովի տարեկան նիստ կգումարի

Հայտարարություններ

«Ավտոմեխանիկական» բաց բաժնետիրական ընկերությունը ընդհանուր ժողովի տարեկան նիստ կգումարի

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հայտարարություններ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում