Հայտարարություններ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

5 րոպեի ընթերցում

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հիմք ընդունելով «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» ՀՀ օրենքի 10.2-րդ հոդվածի պահանջները՝ Ազգային ժողովի նախագահը հայտարարում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) անդամների պաշտոններում թեկնածուների ընտրության մրցույթ:

Թեկնածուին ներկայացվող պահանջներն են՝

  • միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն,
  • բարձրագույն կրթություն,
  • հայերենին տիրապետում,
  • առնվազն հինգ տարվա աշխատանքային ստաժ, որից առնվազն երեք տարին՝ քաղաքական, ինքնավար, վարչական կամ օրենքով ստեղծված պետական մարմնի անդամի պաշտոններում կամ կազմակերպման, ղեկավարման, վերահսկման, համակարգման գործառույթներ ունեցող այլ պաշտոններում (անկախ պետական կամ մասնավոր ոլորտում կատարած աշխատանքից):

Մրցույթին մասնակցել ցանկացողները Ազգային ժողովի աշխատակազմին են ներկայացնում հետևյալ փաստաթղթերը.

  • դիմում,
  • անձը հաստատող փաստաթղթի պատճենը,
  • 3x4 սմ չափսի երկու գունավոր լուսանկար,
  • ինքնակենսագրություն,
  • բարձրագույն կրթության փաստը հավաստող փաստաթղթ(եր)ի պատճեն(ներ)ը.
  • հայերենին տիրապետելու հանգամանքը հավաստող փաստաթղթի պատճենը (ատեստատ, դիպլոմի միջուկ և այլն),
  • անհրաժեշտ աշխատանքային ստաժը հավաստող փաստաթղթի պատճեն(ներ)ը,
  • արական սեռի հավակնորդի դեպքում՝ պարտադիր զինվորական ծառայություն անցած լինելու հանգամանքը հավաստող կամ այլընտրանքային ծառայություն անցած լինելու կամ պարտադիր զինվորական ծառայությունից ազատված լինելու փաստը հավաստող փաստաթուղթ,
  • բարեվարքության վերաբերյալ լրացված Հարցաթերթիկ,
  • դատավորի պաշտոնում նշանակմանը խոչընդոտող ֆիզիկական արատների և հիվանդությունների բացակայության մասին Կառավարության սահմանած կարգով տրված փաստաթուղթ,
  • իրավասու մարմնի կողմից տրված փաստաթուղթ՝ միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսանալու վերաբերյալ,
  • իրավասու մարմինների կողմից տրված փաստաթուղթ դատվածություն չունենալու՝ անկախ դատվածությունը մարված կամ վերացված լինելու հանգամանքից, ոչ ռեաբիլիտացնող հիմքերով քրեական հետապնդումը դադարեցված լինելու, քրեական հետապնդման բացակայության մասին,
  • գրավոր հայտարարություն՝ որևէ կուսակցության անդամ չհանդիսանալու մասին.
  • համաձայնություն՝ իր վերաբերյալ պետական և տեղական ինքնակառավարման մարմիններից և պաշտոնատար անձանցից օրենքով սահմանված անհրաժեշտ տվյալներ և այլ տեղեկություններ ստանալու մասին:

Մրցույթն անցկացվելու է երկու փուլով՝ փաստաթղթային ստուգման և հարցազրույցի: Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի «Հարցարան»-ի հիման վրա:

Ըստ Մրցութային խորհրդի սահմանած Կարգի՝ մրցույթի արդյունքում հավակնորդը կարող է ստանալ առավելագույնը 100 միավոր, որից 60 միավորը մասնագիտական փորձի, անձնական որակների և հմտությունների համար, իսկ 40-ը՝ Հանձնաժողովի անդամի կարգավիճակին վերաբերող հիմնարար իրավական ակտերի պահանջների իմացության:

Թեկնածուի գնահատման ենթակա պահանջների բովանդակությունը բացահայտող չափանիշները, չափանիշներից յուրաքանչյուրի գնահատման առավելագույն միավորը և մասնակցի գնահատման հարցաթերթը սահմանված է Մրցութային խորհրդի Որոշմամբ:

Մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը ԱԺ աշխատակազմ հանձնել առձեռն կամ ուղարկել փոստով (հասցե՝ ք. Երևան, 0095, Բաղրամյան 19, Ազգային ժողով, Մրցութային խորհրդին):

Փաստաթղթերն ընդունման վերջնաժամկետն է 2024թ. փետրվարի 5-ը ժամը 18։00-ն՝ ներառյալ։

Փոստով ուղարկված փաստաթղթերը համարվում են ժամկետում ներկայացված, եթե աշխատակազմը դրանք ստացել է մինչև սահմանված ժամկետի լրանալը:

Փոստով ուղարկված փաստաթղթերի ստացման վերաբերյալ հավակնորդը ծանուցվում է փաստաթղթերն ստանալուն հաջորդող մեկ օրվա ընթացքում՝ իր ներկայացրած էլեկտրոնային փոստի հասցեով:

Փաստաթղթերն առձեռն հանձնելու կամ մրցույթի վերաբերյալ լրացուցիչ տեղեկությունների համար դիմել Ազգային ժողովի աշխատակազմ՝ Հասմիկ Սողոմոնյան` (+374 11) 513252, (+374 91) 471048 հեռախոսահամարներով:

Մրցույթի հետ կապված այլ մանրամասներ կարող եք գտնել հետևյալ հղումով՝ http://www.parliament.am/competition.php?lang=arm։

ՀՀ ԲՏԱ նախարարությունը հայտարարում է «Մուտք դեպի շուկա» բաղադրիչով դրամաշնորհային մրցույթ

Ինովացիա

ՀՀ ԲՏԱ նախարարությունը հայտարարում է «Մուտք դեպի շուկա» բաղադրիչով դրամաշնորհային մրցույթ

ՀՀ ԿԳՄՍՆ-ն պարզաբանում է ներկայացրել բացակայությունների հիման վրա լրացուցիչ գրավորների և քննությունների վերաբերյալ

Հայտարարություններ

ՀՀ ԿԳՄՍՆ-ն պարզաբանում է ներկայացրել բացակայությունների հիման վրա լրացուցիչ գրավորների և քննությունների վերաբերյալ

Մեկնարկում է 2024 թվականի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը

Հայտարարություններ

Մեկնարկում է 2024 թվականի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը

Տասնմեկ բանկերի քարտապաններ մարտի 30-ից կարող են օգտվել հետվճարի ծրագրից

Հայտարարություններ

Տասնմեկ բանկերի քարտապաններ մարտի 30-ից կարող են օգտվել հետվճարի ծրագրից

Մեկնարկել է հանրային ծառայողներին բնակարաններով ապահովման նոր ծրագրից օգտվել ցանկացողների գրանցումը

Հայտարարություններ

Մեկնարկել է հանրային ծառայողներին բնակարաններով ապահովման նոր ծրագրից օգտվել ցանկացողների գրանցումը

Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը հայտարարում է Ժամանակավոր թափուր հաստիքների մրցույթ

Հայտարարություններ

Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը հայտարարում է Ժամանակավոր թափուր հաստիքների մրցույթ

Հայտարարվում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամների պաշտոններում թեկնածուների ընտրության մրցույթ

Հայտարարություններ

Հայտարարվում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամների պաշտոններում թեկնածուների ընտրության մրցույթ

Քրեակատարողական ծառայությանն անհրաժեշտ են «D» կարգի վարորդական իրավունքի վկայական ունեցող վարորդներ

Հայտարարություններ

Քրեակատարողական ծառայությանն անհրաժեշտ են «D» կարգի վարորդական իրավունքի վկայական ունեցող վարորդներ

«իԳործ» 2024 ծրագրով սփյուռքահայ մասնագետները հրավիրվում են աշխատելու ՀՀ կառավարման համակարգում

Հայտարարություններ

«իԳործ» 2024 ծրագրով սփյուռքահայ մասնագետները հրավիրվում են աշխատելու ՀՀ կառավարման համակարգում

«Ավտոմեխանիկական» բաց բաժնետիրական ընկերությունը ընդհանուր ժողովի տարեկան նիստ կգումարի

Հայտարարություններ

«Ավտոմեխանիկական» բաց բաժնետիրական ընկերությունը ընդհանուր ժողովի տարեկան նիստ կգումարի

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում