Հայտարարություններ

Բաժնետիրոջ ծանուցում

2 րոպեի ընթերցում

Բաժնետիրոջ ծանուցում

Տեղեկացնում ենք, որ «Ավտոմեխանիկական» բաց բաժնետիրական ընկերության բաժնետեր՝ Զարինե Արամայիսի Կասյանը 2023թ.-ի դեկտեմբերի 20-ին որոշում է կայացրել 25.01.2024 թ.-ին ժամը 11։00-ին Տիգրան Մեծի 65ա հասցեում Ընկերության ընդհանուր ժողովի արտահերթ նիստ գումարելու մասին։ Ընկերության բաժնետերերն Ընկերության ընդհանուր ժողովի արտահերթ նիստին կարող են մասնակցել անձամբ կամ լիազորված անձի միջոցով՝ ներկայացնելով անձնագիր և լիազորագիր։

Արտահերթ ժողովին մասնակցելու իրավունք ունեցող բաժնետերերի ցուցակը կազմելու տարին, ամիսը, ամսաթիվը սահմանվել է 22.12.2023 թվականը։

Ընկերության ընդհանուր ժողովի արտահերթ նիստի օրակարգ՝

  1. Ընկերության խորհրդի անդամների ընտրություն,
  2. Ընկերության խորհրդին կից աուդիտի հանձնաժողովի անդամների ընտրություն,
  3. Ընկերության վերստուգող (վերահսկիչ) հանձնաժողովի անդամների ընտրություն։

Ժողովին մասնակցելու իրավունք ունեցող այն բաժնետերերը, որոնք տիրապետում են Ընկերության քվեարկող բաժնետոմսերի կամ դրանցով տրամադրվող ձայների քանակի առնվազն 2 տոկոսին ունեն խորհրդի և վերստուգող հանձնաժողովի (վերստուգողի) անդամության թեկնածուներ առաջադրելու իրավունք: Խորհրդի և վերստուգող հանձնաժողովի (վերստուգողի) անդամության թեկնածուների վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելիս, այդ թվում` ինքնաառաջադրման դեպքում, նշվում է թեկնածուի անունը, նրա Ընկերության բաժնետեր լինելու կամ չլինելու փաստը, նրան պատկանող Ընկերության բաժնետոմսերով տրամադրվող ձայների քանակը` ըստ տեսակների և դասերի, նրան առաջադրող Ընկերության բաժնետերերի անունները (անվանումները), վերջիններիս պատկանող Ընկերության բաժնետոմսերով տրամադրվող ձայների քանակը` ըստ տեսակների և դասերի: Նշված առաջարկությունները կարող են ներկայացվել մինչև 15.01.2024 թվականը։

Ընկերության բաժնետերերը վերոնշյալ փաստաթղթերին և առաջարկվող թեկնածուների կազմին կարող են ծանոթանալ նաև Ընկերության գտնվելու վայրի հասցեում համապատասխան պահանջը ներկայացնելու պահից 2 աշխատանքային օրվա ընթացքում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում