Team-ի ինտերնետը հասանելի է մետրոյում

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Team Telecom Armenia-ն շարունակում է իրականացնել իր ռազմավարական ծրագրերը` կապի ամենաժամանակակից ծառայությունները հասանելի դարձնելով ամենուր՝ բոլոր բաժանորդներին։

Երևանի մետրոյում, որտեղ ինտերնետ հասանելիության ապահովումը տեխնիկապես բավականին բարդ գործընթաց է, արդեն գործում է Team-ի 4G ծածկույթը։ Սրա շնորհիվ բաժանորդները մետրոյի բոլոր կայարաններում, այդ թվում՝ ստորգետնյա, ապահովված կլինեն գերարագ շարժական ինտերնետով և բջջային կապով։

«Team Telecom Armenia-ն այս տարի մեծ ներդրում է կատարում բջջային ցանցի բարելավման համար։ Առաջին և կարևորագույն ուղղություններից մեկը Երևանի մետրոն է, որի ուղևորներն այսուհետև չեն ունենա կապի և ինտերնետի խնդիր։ Մենք տեսնում ենք ցանցում առկա խնդիրները և, առաջնահերթություն տալով ամենակարևորներին, շարժվում ենք առաջ։ Բացի այս, մենք անընդմեջ ուսումնասիրում և հաշվի ենք առնում մեր բաժանորդների կարծիքը ցանցի արդիականացման ուղղությունները մշակելիս»,- նշում է ընկերության գլխավոր տնօրենՀայկԵսայանը։

Team-ի 4G ինտերնետը հնարավորություն կտա մետրոյի ուղևորներին անխափան օգտվել հավելվածներից, դիտել տեսանյութեր, հաղորդակցվել ու լսել երաժշտություն։

Մետրոյի աշխատանքներին զուգահեռ ընկերությունը բջջային ցանցի կառուցման ու վերազինման լայնածավալ աշխատանքներ է մեկնարկել նաև Երևանի համայնքներում և մարզերում։ Ծրագրի շրջանակում ավելացվելու է բջջային կայանների թիվը, բարելավվելու են շարժական ցանցի ու ինտերնետի արագությունը։

Տելեկոմ Արմենիա ԲԲԸ-ն (ապրանքանիշը՝ Team Telecom Armenia) հայկական ընկերություն է, որը առաջատար դիրք է զբաղեցնում երկրի հեռահաղորդակցության և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում։ Հանդիսանալով Հայաստանում առաջին տելեկոմ ցանցի ժառանգորդը՝ ընկերությունը ունի ոլորտում ծառայությունների մատուցման ավելի քան 100 տարվա պատմություն։ Team-ը տրամադրում է բջջային և ֆիքսված ինտերնետի, թվային հեռուստատեսության, բջջային և ֆիքսված հեռախոսակապի ծառայություններ թե՛ անհատ, թե՛ կորպորատիվ բաժանորդներին։

Հայաստանի բոլոր բնակիչներին բարձրորակ հեռահաղորդակցության ծառայությունների մատուցումը Team Telecom Armenia-ի նպատակն է։ Դրան հասնելու համար ընկերությունն անընդհատ արդիականացնում ու վերազինում է բջջային և ֆիքսված ցանցերը, գործարկում նոր միջազգային կապուղիներ, որոնք նաև բարձրացնում են Հայաստանում ինտերնետի հուսալիության և անվտանգության մակարդակը։

Հայերեն فارسی

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ երկրորդ Բունդեսլիգայում

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան