Հասարակական

WWF Հայաստանը մեկնարկում է «Երկրի ժամ» 2024-ը

3 րոպեի ընթերցում

WWF Հայաստանը մեկնարկում է «Երկրի ժամ» 2024-ը

ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) Հայաստանյան մասնաճյուղը մարտի 23-ին ժամը 20:30-ին կմեկնարկի «Երկրի ժամ 2024»-ը՝ աշխարհի ամենամեծ բնապահպանական շարժման 18-րդ միջոցառումը:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Հիմնադրամի տարածած հաղորդագրությունից, այս տարի «Երկրի ժամը» կընդարձակի իր՝ մեկ ժամով լույսերն անջատելու ավանդույթը՝ դառնալով շարժում, որը կտևի ավելի քան մեկ ժամ և հրատապ քայլեր կձեռնարկի Երկրի կենդանատեսակների արագ ոչնչացման տենդենցի դեմ։

Միջոցառման շնորհիվ 2023 թվականին մոլորակին գումարային նվիրվել է ավելի քան 410,000 ժամ՝ 190 երկրներից՝ դարձնելով անցյալ տարվա «Երկրի ժամը» երբևէ ամենամեծը։

«Այնուամենայնիվ, կանգնած լինելով բնության անդառնալի կորստի և կլիմայի փոփոխության դեմ պայքարի կրիտիկական փուլում՝ Երկրի ժամը 2024-ը կկարևորի մեկ ժամով լույսերն անջատելուց զատ մոլորակին ավելի երկարաժամկետ օգնություն ցուցաբերելու հրատապ անհրաժեշտությունը: Ըստ Living Report 2023-ի՝ Երկիրը գրեթե ամեն ժամ կորցնում է մեկ տեսակ՝ 1970 թվականից ի վեր պոպուլյացիայի 69%-ով անկումով: Ուստի այս տարի խոսքը միայն մեկ ժամվա մասին չէ, այլ Հայաստանի և մոլորակի կենդանատեսակների պահպանության մասին:

2024-ի «Երկրի ժամը» խրախուսում է մասնակիցներին անել ավելին, քան խորհրդանշական լույսերն անջատելը՝ անդրադառնալով այս լուրջ և տագնապալի խնդրին: Արշավը կոչ է անում մարդկանց հատկացնել մեկ ժամ՝ աջակցելու և անելու այնպիսի քայլեր, որոնք ուղղակիորեն կնպաստեն Հայաստանի և մոլորակի կենդանատեսակների պահպանմանը», - ասել է WWF Հայաստանի ֆոնդահայթայթման, համագործակցության և հաղորդակցության բաժնի ղեկավար Ժակ Նիազյանը:

WWF Հայաստանը կոչ է անում անհատներին, համայնքներին և կազմակերպություններին մարտի 23-ին ժամը 20:30-ին միանալ «Երկրի ժամ»-ին՝ ոչ միայն անջատելով էլեկտրականությունը, այլև ակտիվորեն աջակցելով երկրի տեսակների պաշտպանությանը նվիրված ծրագրերին։

2024-ի «Երկրի ժամին» իրենց մասնակցությունն են հայտնել Երևանի քաղաքապետարանը, ինչպես նաև մի շարք մարզպետարաններ և համայնքապետարաններ։

ՀՀ ԲՏԱ նախարարը և նրա տեղակալները մասնակցել են «Սևան ստարտափ սամիթ 2024»֊ին

Ինովացիա

ՀՀ ԲՏԱ նախարարը և նրա տեղակալները մասնակցել են «Սևան ստարտափ սամիթ 2024»֊ին

Մասիս քաղաքի գերեզմանատան մոտ բախված ավտոմեքենաների վարորդները հոսպիտալացվել են

Պատահարներ

Մասիս քաղաքի գերեզմանատան մոտ բախված ավտոմեքենաների վարորդները հոսպիտալացվել են

Երևան-Երասխ ավտոճանապարհի բետոնե արգելապատնեշին բախված ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է

Հայաստան

Երևան-Երասխ ավտոճանապարհի բետոնե արգելապատնեշին բախված ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է

Խաշթառակ և Լուսահովիտ գյուղեր տանող կամուրջը վնասվել է

Պատահարներ

Խաշթառակ և Լուսահովիտ գյուղեր տանող կամուրջը վնասվել է

Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել գետից

Պատահարներ

Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել գետից

Շենացող Գյումրին այլևս այլ կերպ է ժպտում աշխարհին. «Գյումրու օր»-ը նշվեց բազմաբնույթ միջոցառումներով

Մարզային

Շենացող Գյումրին այլևս այլ կերպ է ժպտում աշխարհին. «Գյումրու օր»-ը նշվեց բազմաբնույթ միջոցառումներով

Գյումրու՝ «Իմ մանկության տանգոն» ֆիլմից հայտնի շենքի պատշգամբի արգելապատնեշի մի մասը վնասվել է

Մարզային

Գյումրու՝ «Իմ մանկության տանգոն» ֆիլմից հայտնի շենքի պատշգամբի արգելապատնեշի մի մասը վնասվել է

Հայաստանում եղանակային իրավիճակով պայմանավորված սողանքային երևույթներ չեն արձանագրվել

Պատահարներ

Հայաստանում եղանակային իրավիճակով պայմանավորված սողանքային երևույթներ չեն արձանագրվել

Փրկարարները Երևանի Երզնկյան փողոցի տներից մեկի նկուղից հեռացրել են մոտ 22 տոննա ջուր

Պատահարներ

Փրկարարները Երևանի Երզնկյան փողոցի տներից մեկի նկուղից հեռացրել են մոտ 22 տոննա ջուր

Արմավիրում տեղի է ունեցել քաղաքի վերանորոգված գլխավոր շատրվանների հանդիսավոր բացումը

Մարզային

Արմավիրում տեղի է ունեցել քաղաքի վերանորոգված գլխավոր շատրվանների հանդիսավոր բացումը

Փրկարարները տարհանել են Աղստև գետի վարարման հետևանքով «Հեքիաթ» ճամբարում արգելափակված 55 քաղաքացիներին

Պատահարներ

Փրկարարները տարհանել են Աղստև գետի վարարման հետևանքով «Հեքիաթ» ճամբարում արգելափակված 55 քաղաքացիներին

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում