ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է«ՄՏՍ-Արմենիա» ընկերությանբաժնետերԿոնստանտին Սոկոլովին և«ՄՏՍ-Արմենիա»-ի խորհրդի նախագահ Տիգրան Գասպարյանին:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ վարչապետի աշխատակազմից հայտնում են, որ քննարկվել են«ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ-ի՝ որի բաժնետոմսերի 20 տոկոսը նվիրաբերվել է ՀՀ կառավարությանը, գործունեությանը և հետագա զարգացմանը վերաբերող հարցեր:
Կողմերը կարևորել են ռազմավարական նշանակություն ունեցող ոլորտում գործող «ՄՏՍ Հայաստան»-ի հետևողական զարգացումն ու մատուցվող ծառայությունների որակիշարունակական բարձրացումը: