Պատեհ առիթ է՝ վերահաստատելու հավասար հնարավորությունների միջավայր կերտելու մեր կամքը. նախագահը շնորհավորել է կանանց

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Կանանց միջազգային օրվա առթիվ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ուղերձում մասնավորապես ասվում է. «Սիրելի կանայք, սրտանց շնորհավորում եմ ձեզ Կանանց միջազգային օրվա՝ մարտի 8-ի առթիվ:

Մենք առանձնահատուկ սիրով ու ջերմությամբ ենք նշում այս տոնը, ինչը վկայությունն է մեր հանրության, ընտանիքի ու անձնական կյանքում ձեր անգերագնահատելի տեղի ու դերի։

Կանանց միջազգային օրը պատեհ առիթ է, որպեսզի մենք, որպես որդիներ, ամուսիններ և հայրեր, վերահաստատենք հավասար իրավունքների ու հնարավորությունների միջավայր կերտելու մեր կամքը»:

Ըստ նախագահի՝ դեռ շատ անելիքներ կան այս նպատակին հասնելու համար և այդ ճանապարհին հաջողելու գրավականը կանանց անփոխարինելի ուժ ու ոգևորություն տվող աջակցությունն է։

«Սրտանց ցանկանում ու մաղթում եմ ձեզ, որպեսզի առավելագույնս ակտիվ լինեք մեր երկրի հանրային, պետական, մշակութային ու տնտեսական կյանքի բոլոր բնագավառներում։ Դրսևորեք ձեր տաղանդն ու ունակությունները մեր առօրյան, հասարակական կյանքը դարձնելով ավելի գունեղ, հանդուրժող ու մոտիվացնող։

Սիրելի կանայք, այս գարնանային տոնի առթիվ կրկին շնորհավորում եմ և մաղթում ձեզ անձնական երջանկություն, ընտանեկան ջերմություն, անսպառ սեր ու շարունակական հաջողություններ»,-նշել է նախագահը:

Հայերեն العربية Español Français

Չինաստանը զբաղվում է ՉԺՀ, Ռուսաստանի և ԱՄՆ ղեկավարների հանդիպման նախապատրաստությամբ

Երևանում COP17-ի շրջանակում մեկնարկել է Բնության նշանակման միջազգային դաշինքի գործունեությունը

Կանաչ ստանդարտներ ու մարզական կենտրոններ. Նազիկ Ավդալյանը COP17-ի շրջանակում խոսել է նոր նախագծի մասին

Հոկտեմբերի 22-ի միջոցառումների անոնս

Մանվել Գրիգորյանի ժառանգներից և փոխկապակցված անձանցից կբռնագանձվեն գույքեր ու դրամական միջոց

Ուշակովը մանրամասներ է հայտնել Պուտին-Ուիթքոֆ հանդիպումից

Դրա վրա չենք կառուցում մեր քաղաքականությունը․ Միրզոյանը՝ Թուրքիայի և Ադրբեջանի միջև հնարավոր հակասությունների մասին

Պետք է պահպանենք մեր խաղային դեմքն ու ձեռագիրը. Տուլիպան` «ԱԶ Ալկմար»-ի դեմ խաղի մասին

Մոսկվայի և Պեկինի հարաբերություններն ուղղված չեն որևէ մեկի դեմ. Պուտինն ընդունել է Չինաստանի վարչապետին

ԹՐԻՓՓ-ով զենք-զինամթերք չի կարող անցնել․ Միրզոյանը խոսել է այդ հարցում Ադրբեջանի հետ առկա ըմբռնման մասին