ՀՀ-ն ծանուցել է ՌԴ-ին, որ «Զվարթնոց» օդանավակայանում ռուսական սահմանապահների կարիքը չի զգում. Միրզոյան

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանը ծանուցել է Ռուսաստանին, որ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում իրականացվող սահմանապահ ծառայության համար այլևս ռուսական կողմի աջակցության և մասնակցության կարիք չի զգում։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն՝ անդրադառնալով ՌԴ սահմանապահներին «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից դուրս բերելու հարցին։

«Ընդգծեմ, որ ի սկզբանե ռուսական սահմանապահների մասնակցությունը մի շարք կետերում, այդ թվում «Զվարթնոց» օդանավակայանում, մտածված է եղել իբրև աջակցություն նորանկախ հայկական պետությանը և նախատեսված է եղել այս գործառույթը իրականացնել այնքան ժամանակ, քանի դեռ Հայաստանը դրա կարիքը կունենա և երբ Հայաստանը կունենա իր ինստիտուցիոնալ հնարավորությունները, այդ գործառույթն ամբողջությամբ կիրականացնի Հայաստանն իր պատկան մարմինների միջոցով։

Եվ հիմա կարծում ենք, որ Հայաստանի Հանրապետությունն ինստիտուցիոնալ առումով ի զորու է «Զվարթնոց» օդանավակայանում միայնակ իրականացնել սահմանապահ ծառայությունը և ծանուցել ենք ռուսական կողմին այս մասին»,-նշեց Միրզոյանը։

ԱԳ նախարարը ենթադրում է, որ ՌԴ-ին ուղարկված ծանուցումը բավարար կլինի ռուսական կողմի համար և հարցը այդքանով կլուծվի։

«Հայկական կողմը ծանուցել է ռուսական կողմին, որ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում իրականացվող սահմանապահ ծառայության մեջ այլևս ռուսական կողմի աջակցության և մասնակցության կարիք չի զգում՝ շնորհակալություն հայտնելով նրանց»,-եզրափակեց Միրզոյանը։

Հայերեն العربية Español ქართული Русский 中文

Վահե Հովհաննիսյանը ԵԱՏՄ անդամակցության հնարավոր կասեցման և դրամական փոխանցումների կրճատման միջև ուղիղ կապ չի տեսնում

ՀՀ ֆինանսների նախարարն անդրադարձել է Ռուսաստան գյուղմթերքի արտահանման սահմանափակումների տնտեսական ազդեցությանը

Պենտագոնը «լիակատար հաղթանակի» մասին է հայտարարել Հեգսեթին իմփիչմենթի ենթարկելու անհաջող փորձից հետո

Մարթա Կոսը հայտնել է, որ Մոլդովայի քաղաքացիներին ցուցաբերվող եվրոպական աջակցությունը համերաշխության դրսևորում է. Moldpres

ՀՀ շրջակա միջավայրի նախարարն Անթալիայում հանդիպել է Ֆիջիի գործընկերոջ հետ

ՀՀ ՄԻՊ ներկայացուցիչը Բրյուսելում մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի Գլխավոր ասամբլեային ու Առաջնորդների ֆորումին

Վարչապետի դիմավորման պաշտոնական արարողությունն Անթալիայում մեկնարկած COP 31-ին

Բիզնես նախաձեռնությունների աջակցման նոր գործիք 63-72 տարեկան քաղաքացիների համար. ծրագրի մանրամասները

Քննարկվել են կառուցապատման ծրագրերի իրականացման ընթացքում ջրային ենթակառուցվածքներին առնչվող խնդիրները

Մեծ Բրիտանիայում ամերիկացի զինծառայողին կասկածում են Ռուսաստանի օգտին լրտեսության մեջ