Քաղաքականություն

Իրանը դեմ է տարածաշրջանի միջազգային սահմանների ցանկացած փոփոխության. Քանանի

1 րոպեի ընթերցում

Իրանը դեմ է տարածաշրջանի միջազգային սահմանների ցանկացած փոփոխության. Քանանի

ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Նասեր Քանանին վերահաստատել է իրանական կողմի այն դիրքորոշումը, որ իրենց համար անընդունելի է ցանկացած աշխարհաքաղաքական փոփոխություն, որը կհանգեցնի տարածաշրջանի միջազգային սահմանների փոփոխության:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ISNA գործակալությունը՝ մեջբերելով խոսնակի պատասխանը մամուլի ասուլիսի ընթացքում հնչած հարցին այսպես կոչված «Զանգեզուրի միջանցք»-ի վերաբերյալ:

«Իրանի դիրքորոշումն այս հարցի վերաբերյալ բազմիցս հայտարարվել է: Այդ դիրքորոշման մեջ փոփոխություն չի եղել և չի լինի»,- նշել է Քանանին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում