ROG ZEPHYRUS G16․ ASUS-ի գերբարակ նորույթը գեյմերների համար

10 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ի՞նչ են գեյմերները ակնկալում նոթբուքից 2024 թվականին: Ֆունկցիոնալություն, շարժականություն, թեթևություն և ինքնավարություն: Շուկայում կան բազմաթիվ նմանատիպ նոթբուքեր, այնուամենայնիվ, ամեն ինչ բարդանում է, երբ խոսքը վերաբերում է ռեսուրսներ պահանջող առաջադրանք կատարելու սարքերին։ Պահանջներն ավելանում են, երբ խոսքը վերաբերում է խաղային սարքերին:

ASUS-ը մշտապես աշխատում է գեյմերների համար նախատեսված նոթբուքերի շարքի ֆունկցիոնալության վրա: Այս տարվա սկզբին նրա հանրահայտ «Republic of Gamers» շարքը ընդլայնվեց նոր և կատարելագործված ROG Zephyrus G16-ով:

Գեյմերների համար նախատեսված երազանքի այս նոթբուքն «Արմենպրես»-ի այսօրվա վերլուծության «հերոսն է»։ Արտադրողները ներկայացնում են նոթբուքը որպես կոմպակտության, ոճային դիզայնի և գերազանց արտադրողականության համադրություն մեկ սարքում: Եկեք ուսումնասիրենք, թե ինչ պահանջներին է համապատասխանում ASUS-ի նոր սարքը և ինչով է այն տարբերվում նախորդ մոդելներից:

Անպաճույճ դիզայն

Սկսենք արտաքին տեսքի վերլուծությունից։ Zephyrus G16-ի մոտ թարմացվել է ոչ միայն ներքինը, այլեւ արտաքինը: Որակյալ կորպուսը պատրաստված է դիմացկուն ալյումինե ձուլվածքից։ Բացի մուգ մոխրագույնից, նոթբուքը հասանելի է պլատինե սպիտակ գույնով: Համաձա՞յն եք, սա օրիգինալ գունային լուծում է խաղային նոթբուքի համար: Լուսային մատրիցայի փոխարեն կորպուսի վրա անկյունագծով անցնում է լուսավորվող գիծ՝ գունային կարգավորումներով և լուսային էֆեկտներով: Ապակե միացման ստեղնը և էկրանի թաքնված շարնիրը ընդգծում են սարքի ոճային տեսքը:

Ակնհայտ է, որ ավելի պարզ դիզայնի հիմքում ունիվերսալությունն է: Սա ոչ միայն գեյմերների համար նախատեսված սարք է, այն նաև նրանց համար է, ովքեր աշխատում են վիդեո, գրաֆիկայի և այլ ժամանակատար խնդիրների վրա։

Եվ վերջապես, հիմնական առանձնահատկությունը, որն այդքան անհրաժեշտ է ժամանակակից օգտատիրոջը. նոթբուքը կշռում է ընդամենը 1,85 կգ, իսկ հաստությունն ընդամենը 1,49 սմ է: Զարմանալի ձեռքբերում է մի սարքի համար, որը ներառում է NVIDIA GeForce RTX 4090 գրաֆիկական քարտ:

Պրոցեսոր և վիդեոքարտ

Ակնհայտ է, որ ժամանակակից խաղերի և ռեսուրսներ պահանջող հավելվածների համար անհրաժեշտ է ավելի հզոր պրոցեսոր և գրաֆիկական քարտ։ Նոր ROG Zephyrus G16-ը հագեցած է Neural Intel Core™ Ultra 9 185H-ով: Այս պրոցեսորն ինքնին նոր է․ այն ունի 6 մեծ միջուկ, 8 փոքր միջուկ և 2 նվազագույն էներգիա ծախսող միջուկ: Սարքը նաև հագեցած է արհեստական բանականության տեխնոլոգիայով, որն օգնում է խաղերի խմբագրմանը, ցուցադրմանը և գործարկմանը՝ միաժամանակ ապահովելով էներգախնայողություն։

Ինչպես արդեն նշել ենք, նոր ROG Zephyrus G16 մոդելի մաքսիմալ կոնֆիգուրացիան հագեցած է NVIDIA GeForce RTX 4090 վիդեոքարտով՝ 115 Վտ հզորության բարձր սահմանաչափով: Նման վիդեոքարտերն աշխատում են նաև արհեստական բանականության հետ և հագեցած են թենզորային միջուկներով, որոնց շնորհիվ արտադրողականությունը բոլոր հավելվածներում ավելանում է երեք անգամ։ Գեյմերներին պետք չէ հիշեցնել, որ այս քարտը կարող է գործարկել ամենահզոր խաղերը, օրինակ՝ Alan Wake 2-ը կամ Cyberpunk 2077-ը 4K կետայնությամբ: Այնուամենայնիվ, կարևորն այն է, որ RTX 4090-ը իդեալական է բարդ 3D մոդելավորման, խմբագրման, ռենդերինգի և այլ խնդիրներ լուծելու համար: Սա ևս մեկ անգամ ապացուցում է նոր սարքի ունիվերսալությունը։

Հստակ պատկերով շքեղ էկրան

Սկսենք նրանից, որ այն ROG Nebula -ն OLED էկրանով հագեցած առաջին սարքն է ROG խաղային նոթբուքերի շարքում: Էկրանի կետայնությունը 2.5K է՝ 240 Հց թարմացման արագությամբ և DCI-P3 գունային տարածության ամբողջական ծածկույթով, որի միջոցով մենք ստանում ենք հստակ գույներ բարձր լուծաչափով պատկերներում։

Պատկերացրեք, որ խաղում եք շատ մութ տեսարաններով լի կամ աշխատում եք մուգ ֆոնով նախագծի վրա: Դրա համար առաջին հերթին կարևոր են վառ և խորը երանգները, ներառյալ սևի ճշգրիտ վերարտադրությունը: Այս սարքի էկրանն ունի այս բոլոր որակները, ինչպես նաև ճշգրիտ փոխանցում է լուսային էֆեկտները և ապահովում ստվերների մանրամասն վերարտադրություն։

Բացի դրանից, OLED վահանակն աջակցում է NVIDIA-ի G-SYNC-ին՝ տեխնոլոգիա, որը պատասխանատու է պատկերի որակի համար։ Այսպիսով, ստանում եք հարթ, բայց արագ փոփոխվող պատկեր առանց դադարների կամ կադրերի կտրտման:

Բարելավված ստեղնաշար և բարձրախոսներ

Նոր ROG Zephyrus G16 մոդելում արտադրողները նաև կատարելագործել են ստեղները և թաչփադը՝ նոթբուքի դիմաց մի քանի ժամ անցկացնող գեյմերների հարմարավետության համար: Ստեղների չափերն ավելացել են 21%-ով: Խաղային նոթբուքերի համար թաչփադը պետք է մեծ թաչփադ։ ASUS-ը նախատեսել է մեծ, էրգոնոմիկ թաչփադ, որը տեղադրված է էկրանի համեմատությամբ հենց մեջտեղի հատվածում՝ ստեղնաշարի տակ։ ASUS-ի ինժեներներն այս մոդելում տեղադրել են 20 միլիոն սեղմումների համար նախատեսված ստեղնաշար, որպեսզի օգտատերը չառնչվի «լռվող և չաշխատող» ստեղների հետ։

Բարձրախոսները նույնպես ավելի մեծ են, ինչի շնորհիվ ձայնը ավելի հստակ է՝ բարձր բասերի և ցածր ձայնի մակարդակներում: Սարքը հագեցած է ցածր հաճախականությամբ բարձրախոսներով, որոնք ստանում են ցածր հաճախականությունների միջակայքեր: Ձայնային էֆեկտները շատ կարևոր են փոխանցելու խաղի տրամադրությունն ու մթնոլորտը, ուստի Zephyrus-ի նոր բարձրախոսները, անկասկած, մեծ բավականություն կպատճառեն թվային խաղերի սիրահարներին: Դրանք նաև հագեցած են Dolby Atmos տեխնոլոգիայով, որը թույլ է տալիս գեյմերներին խորասուզվել խաղի մեջ՝ օգտագործելով վիրտուալ բազմաալիք աուդիո ձևաչափը:

Հովացման նորարական տեխնոլոգիաները

Հովացման համակարգը կարևորագույն գործոն է խաղային նոթբուք արտադրողների համար: Նրանք անվերջ մրցում են միմյանց հետ, որպեսզի գտնեն մեծ, ռեսուրսատար սարքերը հովացնելու ամենաօպտիմալ լուծումները: ASUS-ը լուծել է այս խնդիրը՝ ներկայացնելով մի քանի օդափոխիչ և այլ ինժեներական լուծումներ:

Zephyrus G16-ը հագեցած է ջերմության ցրման համակարգով, ինչի արդյունքում տաք օդը չի փչում պրոցեսորի վրա և թույլ է տալիս երկար ժամանակ վայելել խաղը՝ չվնասելով բուն սարքը: Երկու անցքի շնորհիվ օդի հոսքն ուղղվում է ներքև և էկրանի տակ՝ դիսփլեյի վնասումը կանխելու համար: Arc Flow 2-րդ սերնդի հովացուցիչներն օգնում են պահպանել բարձր արտադրողականությունն առանց սարքի գերտաքացման: Ավելին, RTX 4090 և RTX 4080 վիդեո քարտերի կոնֆիգուրացիաներն ունեն գոլորշիացման խցիկ, իսկ հեղուկ մետաղը օգտագործվում է որպես ջերմային ինտերֆեյս:

Լիցքավորում և համատեղելիություն

Նոթբուքի շարժունակությունը դրսևորվում է ոչ միայն իր չափսերով, այլև արագ լիցքավորվելու և օգտատիրոջ համար ավելորդ քաշքշուկ չստեղծելու ունակությամբ։ Zephyrus G16-ը 50% լիցքավորելու համար կպահանջվի ընդամենը 30 րոպե, իսկ Wi-Fi 6E կարգավորիչը թույլ կտա արագ միանալ ինտերնետին և փոխանցել տվյալներ։

Նոթբուքը միանում է արտաքին սարքերին միակցիչների մի ամբողջ ցանկի միջոցով: Դրանց թվում են կոպուսի երկու կողմերում տեղադրված Thunderbolt 4-երը, երկու USB Type-A միակցիչները, մեկ Type-C պորտը, Combo Audio Jack-ը և այլն։

Ինչպես «Republic of Gamers» շարքի այլ սարքերի դեպքում, այս նոթբուքի բոլոր ասպեկտները կարող են կառավարվել Armory Crate հավելվածի միջոցով: Դրանով կարող եք, օրինակ, սինխրոնիզացնել հետին լուսավորությունը, ձևավորել դեսքթոփը և նույնիսկ գնել խաղային նորույթներից մեկը։

Խաղային նոթբուքերի նոր ստանդարտները

Կարող ենք վստահորեն ասել, որ խաղային նոթբուքերի արտադրողները դուրս են գալիս նոր մակարդակ։ ROG Zephyrus G16-ը բերում է հաջորդ սերնդի արտադրողականությունն ու ֆունկցիոնալությունը: Այն համատեղում է նոր AI տեխնոլոգիաները, առաջադեմ գրաֆիկան՝ միաժամանակ մնալով շարժական սարք։

Այս մոդելը, անկասկած, ավելի ունիվերսալ է, քան նախորդները: Արտաքինից Zephyrus G16-ը մինիմալիստական և ոճային նոթբուքի տեսք ունի: Միևնույն ժամանակ, այն հագեցած է այնպիսի միջուկով, որը թույլ է տալիս խաղալ խաղեր, խմբագրել տեսանյութեր և վերջապես կատարել 3D մոդելավորում, որը նախկինում հնարավոր էր միայն աղմկոտ մեծ սեղանին դրված համակարգչի օգնությամբ: Այսպիսով, ASUS-ը ոչ միայն թրենդային է․ այն ևս մեկ անգամ բարձրացնում է խաղային սարքերի նշաձողը:

Հայերեն Русский

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում