Հասարակական

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 12 մանկավարժ աշխատանքի է անցել Շիրակի մարզում

4 րոպեի ընթերցում

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 12 մանկավարժ աշխատանքի է անցել Շիրակի մարզում

ԳՅՈՒՄՐԻ, 2 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շիրակի մարզում բնակվում է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 3950 անձ՝ (1082 ընտանիք), որից 2732-ը՝ Գյումրիում։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց Շիրակի մազպետի տեղակալ Աննա Մարտիկյանը։

Մարզպետի տեղակալն անդրադարձավ ՀՀ կառավարության կողմից իրականացված և առաջիկայում նախատեսվող ծրագրերին՝ նշելով, որ Շիրակի մարզպետի աշխատակազմի միջոցով ԼՂ-ից տեղահանված և Շիրակի մարզում հաստատված անձանց կառավարության հինգ որոշումներով հատկացվել է 174.6 մլն դրամ, որն ուղղվել է հյուրանոցային ծառայություններին, սննդի ծախսերին և դրամական աջակցության տրամադրմանը։ Հատկացվել է հումանիտար օգնություն, որը տրամադրել են տարբեր երկրներ ու կազմակերպություններ։

Ներկայացվեց ՀՀ կառավարության կողմից իրականացվող բոլոր ծրագրերը, դրանցից օգտվելու կարգն ու պատկան կառույցներին դիմելու ընթացակարգը, առաջնային կարիքների դեպքում քայլերի հերթականությունը։ Անդրադարձ է կատարվել մարզի ուսումնական հաստատություններում սովորողներին, տեղեկացվել է, որ մարզի դպրոցներում այսօրվա դրությամբ ուսումը շարունակում է 716 աշակերտ, մարզպետի աշխատակազմի ենթակայության հանրակրթական ուսումնական հաստատություններում աշխատանքի են անցել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 12 մանկավարժներ:

ԼՂ-ից բռնի տեղահանված և հանրակրթությունից դուրս մնացած կամ հանրակրթությունից խուսափող երեխաներ ունեցող ընտանիքներ այցելություններ իրականացնելու, հանրակրթությունից դուրս մնալու պատճառները բացահայտելու, դրանք վերացնելու, երեխաներին հանրակրթություն վերադարձնելու նպատակով Շիրակի մարզպետի հանձնարարականով մարզպետի աշխատակազմում ստեղծվել է աշխատանքային խումբ, որը եղել է առանձին բնակավայրերում, տնայցերի միջոցով քայլեր են ձեռնարկվել խնդիրների լուծման համար։

Շիրակի մարզի բժշկական հաստատություններում հաշվառվել, դեղորայք են ստացել, ստացիոնար բուժման և լաբորատոր - գործիքային հետազոտության ուղեգրվել ԼՂ - ից բռնի տեղահանված 2888 անձ։

Պետական և հումանիտար աջակցության ծրագրերի հասցեականությունն ապահովելու համար տնայցերն ու հանդիպումները կրել են պարբերական բնույթ, 100-ից ավելի տնայցերի, բազմաթիվ հանդիպումների ժամանակ ներկայացվել են բոլոր ծրագրերը, իրականացվել է կարիքի գնահատում, միասնական սոցիալական ծառայությունների հետ աշխատանքներ են տարվել կարիքների բավարարման ուղղությամբ։

Աշխատանք փնտրող անձանց տեղեկացվել է, որ հնարավորություն կունենան հաշվառվել առցանց եղանակով, ստեղծել ինքնակենսագրականներ՝ գործատուների կողմից ընդունելի ձևաչափով, առցանց եղանակով գտնել հարմար աշխատանք, ինչպես նաև` դիմել և ընդգրկվել զբաղվածության ծրագրերում, գործազուրկները հնարավորություն կունենան հարթակի միջոցով առցանց եղանակով հաշվառվելու Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոններում և ստանալու գործազուրկի կարգավիճակ։

Քննարկվել են նաև ՀՀ ՊՆ զորամասերում պայմանագրային զինծառայության անցնելու վերաբերյալ հարցեր։

Արմենուհի Մխոյան

ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը մանրամասներ է հայտնել Աղվերանի հյուրանոցներից մեկի անցակետում տեղի ունեցած պայթյունի վերաբերյալ

Հասարակական

ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը մանրամասներ է հայտնել Աղվերանի հյուրանոցներից մեկի անցակետում տեղի ունեցած պայթյունի վերաբերյալ

Աղվերանի հյուրանոցներից մեկի պահակակետում պայթյունի հետևանքով մեկ անձ տեղափոխվել է հիվանդանոց

Հասարակական

Աղվերանի հյուրանոցներից մեկի պահակակետում պայթյունի հետևանքով մեկ անձ տեղափոխվել է հիվանդանոց

ENNHRI-ը հայտարարություն է տարածել ՀՀ ՄԻՊ-ի նկատմամբ քաղաքական գործիչների կողմից սպառնալիքների և հարձակումների առնչությամբ

Հասարակական

ENNHRI-ը հայտարարություն է տարածել ՀՀ ՄԻՊ-ի նկատմամբ քաղաքական գործիչների կողմից սպառնալիքների և հարձակումների առնչությամբ

ՀՀ Ազգային ժողովի նախագահի մամուլի քարտուղար Նելլի Ղուլյանը դադարեցնում է աշխատանքն այդ պաշտոնում

Հասարակական

ՀՀ Ազգային ժողովի նախագահի մամուլի քարտուղար Նելլի Ղուլյանը դադարեցնում է աշխատանքն այդ պաշտոնում

Նախաքննությամբ պարզվում են 4 մարդու կյանք խլած ավտովթարին հանգեցրած գործոնները. ՀՀ քննչական կոմիտե

Հասարակական

Նախաքննությամբ պարզվում են 4 մարդու կյանք խլած ավտովթարին հանգեցրած գործոնները. ՀՀ քննչական կոմիտե

Արմավիրի մարզի Ծաղկալանջ գյուղում ավտոմեքենա է այրվել

Հասարակական

Արմավիրի մարզի Ծաղկալանջ գյուղում ավտոմեքենա է այրվել

Վայոց ձորի մարզի Գետափ-Մարտունի ավտոճանապարհին հողաշերտի փլվածքը մաքրվել է, ճանապարհը երկկողմանի երթևեկելի է

Հասարակական

Վայոց ձորի մարզի Գետափ-Մարտունի ավտոճանապարհին հողաշերտի փլվածքը մաքրվել է, ճանապարհը երկկողմանի երթևեկելի է

«Հայկական Ավիաուղիներ»-ը կթռչեն Ուֆա

Հասարակական

«Հայկական Ավիաուղիներ»-ը կթռչեն Ուֆա

ՃՏՊ Գորիս-Խնձորեսկ ավտոճանապարհին. կան տուժածներ և զոհ

Հասարակական

ՃՏՊ Գորիս-Խնձորեսկ ավտոճանապարհին. կան տուժածներ և զոհ

Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով բուժօգնության է դիմել 79 քաղաքացիական անձ և ոստիկան

Հասարակական

Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով բուժօգնության է դիմել 79 քաղաքացիական անձ և ոստիկան

Եթե պարզվի, որ օրենքից դուրս որևէ բան է եղել, կտրվի համապատասխան արձագանք. Փաշինյանը՝ ոստիկանների գործողությունների մասին

Հասարակական

Եթե պարզվի, որ օրենքից դուրս որևէ բան է եղել, կտրվի համապատասխան արձագանք. Փաշինյանը՝ ոստիկանների գործողությունների մասին

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում