ԱԺ նախագահի խոսքով՝ Հայաստանը պատրաստ է ԵՄ-ի հետ հարաբերությունները սերտացնել

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը պատրաստ է Եվրամիության հետ հարաբերությունները սերտացնելուն: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը:

Սիմոնյանը դժգոհություն հայտնեց Հայաստանի դաշնակցից, խոսեց ՀԱՊԿ-ի ու չաշխատող անվտանգային համակարգի մասին:

Անդրադառնալով հարցին, թե Հայաստանը պատրա՞ստ է ԵՄ-ի հետ հարաբերությունները սերտացնելու, անդամության թեկնածու դառնալուն՝ Սիմոնյանն ասաց. «Մենք պատրաստ ենք: Եվ շարժվելու ենք այն ուղղությամբ, որը մեզ առավել անվտանգություն կապահովի: Այսօր ժողովրդավար երկիր լինելը մեր անվտանգային ամենամեծ համակարգն է»:

Պատասխանելով հարցին, թե սա չի՞ նշանակում, որ Հայաստանը արտաքին քաղաքական վեկտոր է փոխում, ինչո՞ւ է հերքում՝ ԱԺ նախագահն ասաց, որ չի ուզում շտապել, չի ուզում ստացվի, թե միակողմանի քայլ է արվում:

«Մեր գործողությունները ցույց են տալիս, որ ժողովրդավարության ավելի բարձր ցուցանիշներ ունենք, քան մեր շատ-շատ գործընկեր երկրներ, որոնք արդեն ԵՄ անդամ են: Դա չենք ասում մենք, դա ասում են ԵՄ-ի մեր գործընկերները: Կարծում եմ՝ այդ ուղղությամբ մենք պետք է մտածենք: Բայց ես չեմ ուզում շտապել: Պետության պարագայում կտրուկ շարժումներ անելը լավ չէ»,-եզրափակեց Սիմոնյանը:

Հայերեն العربية Español فارسی Русский 中文

Էրդողանը և Կոբախիձեն քննարկել են Թուրքիայի և Վրաստանի միջև համագործակցության զարգացումը

Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում մեծ քանակությամբ զինամթերքի առկայության մասին

ՀԾԿՀ նախագահ Մեսրոպ Մեսրոպյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցում է Էներգետիկայի կարգավորման համաշխարհային ֆորումին

ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարությունն առաջին անգամ կմասնակից «ԲանՈւԳործ» էքսպոյին

Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Արզնի համայնքը հրավիրում է աճուրդի

Ռուսական դրամատիկական թատրոնն 89-րդ թատերաշրջանն ազդարարել է «Սովորական պատմություն» ներկայացմամբ

ՀՀ ԱԺ նախագահն ընդունել է Չինաստանի Ժողովրդական ներկայացուցիչների համաչինական ժողովի պատվիրակությանը

Իրանը պատրաստ է բացել Հորմուզի նեղուցը՝ ապաէսկալացման ուղղությամբ ԱՄՆ-ի առաջին քայլերից հետո մեկ շաբաթվա ընթացքում. Kyodo

Թուրքիայում 15-ամյա դեռահաս է ձերբակալվել դպրոցի մոտ հրաձգությունից հետո. վիրավորվել է առնվազն 11 մարդ

Կրեմլը նշել է, որ Սև ծովով հացահատիկի մատակարարումները զգալիորեն բարդացել են