Հայաստանը երբեք չի ցանկացել ՀԱՊԿ-ին ռազմական կոնֆլիկտի մեջ ներքաշել. Փաշինյան

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը երբեք չի ցանկացել ՀԱՊԿ-ին ռազմական կոնֆլիկտի մեջ ներքաշել, սակայն, եթե խախտվում է անդամ երկրի տարածքային ամբողջականությունը, ագրեսիա է տեղի ունենում այդ երկրի նկատմամբ, կազմակերպության լրջությունն այդ ժամանակ է երևում:

«Արմենպրես»-իփոխանցմամբ՝ այս մասին ասաց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում՝ անդրադառնալով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Շիրակ Թորոսյանի հարցին:

«Շատ կարևոր է արձանագրել, որ այն, ինչ ակնկալել ենք ՀԱՊԿ-ից, երբեք էլ առաջին հերթին ռազմական միջամտության մասին չի եղել: Հանկարծ տպավորություն չստեղծվի, թե ՀԱՊԿ-ին փորձել ենք ներքաշել պատերազմի մեջ և դրանով վատ վիճակի մեջ ենք դրել մեր գործընկերներին: Ընդ որում, մենք գործել ենք այնպես, ինչպես ՀԱՊԿ-ի փաստաթղթերը նախատեսում են: Մենք առաջին հերթին քաղաքական դիրքորոշում ենք ակնկալում»,-ասաց Փաշինյանը:

Հարցը, թե որն է ՀԱՊԿ-ի պատասխանատվության գոտին Հայաստանի Հանրապետությունում, Հայաստանը ՀԱՊԿ-ին 2021-ի մայիսից առաջ չի տվել, տվել է 2021-ի մայիսի իրադարձություններից հետո: Ըստ վարչապետի՝ երբ այդ հարցի հստակ պատասխանը հնչեր, այլևս երկրորդ, երրորդ հարցեր չէին առաջանալու, քանի որ ամեն ինչ նախատեսված մեխանիզմներով աշխատելու էր: Հայաստանն ակնկալել է քաղաքական դիրքորոշում:

Փաշինյանը սա կարևորեց նաև միջնորդության առումով: Հայաստանը պատրաստ է նաև այն երկրների միջնորդությունն ընդունել, որոնք այս սկզբունքները ճանաչում են: Պատրաստ չէ ընդունել նրանց միջնորդությունը, որոնք չեն ճանաչում, որովհետև դա բազում խնդիրներ է առաջացնելու:

«Մենք երբեք չենք ուզել ՀԱՊԿ-ին ռազմական կոնֆլիկտի մեջ ներքաշել: Բայց նաև ուզում եմ ասել, որ հավաքական անվտանգության իմաստն այն է, որ, եթե պայմանագրով նախատեսված իրադարձություն է տեղի ունենում, այդ պայմանագրի լրջությունն այդ ժամանակ է երևում: Եթե անդամ երկրի տարածքային ամբողջականությունը խախտվել է և ագրեսիա է տեղի ունեցել այդ երկրի նկատմամբ, այդ ժամանակ է երևում այդ կազմակերպության լրջությունը, թե այդ կազմակերպությունն իրոք նվիրվա՞ծ է այդ սկզբունքին, թե՞ ոչ: Մենք չենք ասել՝ եկեք ռազմական ճանապարհով խնդիր լուծելու: Մենք ասել ենք՝ դիվանագիտական և քաղաքական գնահատական տվեք: Առաջարկել ենք, որ լինի թեզ, որ ՀԱՊԿ-ն կօգտագործի բոլոր քաղաքական ու դիվանագիտական մեխանիզմները՝ խնդիրը լուծելու համար: Այս երկու կետի շուրջ է, որ համաձայնություն չի եղել»,-ասաց նա:

Հայաստանի վարչապետը հայտարարել էր, որ Հայաստանը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ աշխատանքներին: Ավելի ուշ խորհրդարանի ամբիոնից Փաշինյանն ասաց, որ Հայաստանը դե ֆակտո սառեցրել է իր գործունեությունը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում, եթե չստանա իր տված հարցի պատասխանը, թե ո՞րն է ՀԱՊԿ-ի պատասխանատվության գոտին Հայաստանի Հանրապետությունում, դե յուրե ևս կսառեցնի:

Հայերեն العربية English فارسی Русский

Երկքաղաքացիները կկարողանան այլ երկրի վարորդական վկայականով 1 ամիս երթևեկել ՀՀ-ում․ ՆԳՆ

Առողջապահության նախարարությունը ներկայացրել է, թե ինչ պետք է անել արգանդի պարանոցի քաղցկեղը կանխարգելելու համար

Սաուդյան Արաբիան արձագանքել է Գազայի հատվածի կառավարումը ստանձնելու մասին Թրամփի հայտարարություններին

Թրամփը հայտարարել է, որ կայցելի Գազա, Իսրայել և Սաուդյան Արաբիա

ԱՄՆ-ն դուրս է եկել ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդից, կդիտարկի ՅՈՒՆԵՍԿՕ-ին հետագա անդամակցությունը

Միգուցե առաջիկայում գնանք խաղային ոլորտի ընկերությունները փակելու ճանապարհով. ՔՊ պատգամավոր

«Պատկերային լուծումները Սուրենյանցի կտավներում». Մոսկվայում ներկայացվել են հայ անվանի արվեստագետի ստեղծագործական յուրահատկությունները

Մերձավանում կրակոցներ են հնչել․ կա մեկ զոհ և մեկ վիրավոր

Պատգամավորն առաջարկում է բարձրացնել շահումով խաղերի ոլորտի կազմակերպությունների հարկային բեռը

Զելենսկին հայտարարել է, որ մարտերի ընթացքում Ուկրաինայի զինված ուժերը կորցրել են 45 100 զինծառայողի