Պաշտոնական

ՀՀ ԱԺ նախագահը բարձր է գնահատել ԱՄՆ-ի դերակատարումը Հայաստանի քաղաքական եւ տնտեսական կյանքում

2 րոպեի ընթերցում

ՀՀ ԱԺ նախագահը բարձր է գնահատել ԱՄՆ-ի դերակատարումը Հայաստանի քաղաքական եւ տնտեսական կյանքում

ԵՐԵՎԱՆ, 28 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը փետրվարի 28-ին ընդունել է Ազգային ժողովրդավարության ինստիտուտի (NDI) Եվրասիայի տարածաշրջանային տնօրեն Էվա Բուսզայի գլխավորած պատվիրակությանը:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ ԱԺ-ի տարածած հաղորդագրությունից, խորհրդարանի նախագահը, ողջունելով հյուրերին, բարձր է գնահատել ԱՄՆ-ի դերակատարումը Հայաստանի քաղաքական եւ տնտեսական կյանքում ու կարեւորել ԱՄՆ օժանդակությունը Հայաստանում իրականացվող ժողովրդավարական համակարգային բարեփոխումներին:

«Հայաստանը հանձնառու է ժողովրդավարության խթանմանը, օրենքի գերակայության ամրապնդմանը, կոռուպցիայի դեմ պայքարին: ՀՀ իշխանությունների կողմից իրականացվող բարեփոխումները միտված են պետական մարմինների գործունեության թափանցիկության ու հաշվետվողականության բարձրացմանը»,- նշել է Ալեն Սիմոնյանը:

Անդրադառնալով Ազգային ժողովրդավարության ինստիտուտի գործունեությանը՝ ԱԺ նախագահը կարեւորել է ԱԺԻ գրասենյակի վերաբացումը Հայաստանում եւ գոհունակությամբ արձանագրել տարիներ ի վեր հաստատված համագործակցության շրջանակում իրականացված համատեղ ծրագրերի արդյունավետությունը:

Էվա Բուսզան շնորհակալություն է հայտնել ԱԺ նախագահին ջերմ ընդունելության եւ Ազգային ժողովրդավարության ինստիտուտի գործունեությանն աջակցելու համար:

«Ձեր դերը շատ կարեւոր է մեր ծրագրերի իրականացման հարցում: Շնորհակալ ենք արդյունավետ աշխատանքի եւ այն ժողովրդավար միջավայրի համար, որ այսօր տեսնում ենք Հայաստանում»,- նշել է Էվա Բուսզան:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների շրջանակում համագործակցության ընդլայնման հնարավորությունները:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում