ԵՐԵՎԱՆ, 28 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Պետական պահպանության ծառայություն՝ 2023 թվականի գործունեության հաշվետվությունը քննարկելու նպատակով:
Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է վարչապետի աշխատակազմի տարածած հաղորդագրությունից, Նիկոլ Փաշինյանին զեկուցվել են հաշվետու ժամանակաշրջանում իրականացված միջոցառումների և բարեփոխումների ընթացքի մասին: