ՀՀ ԱԺ նախագահը գերմանացի գործընկերների հետ հանդիպմանը բարձրացրել է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների վերադարձի խնդիրը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը փետրվարի 26-ին ընդունել է ԳԴՀ Բունդեսթագի իրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Էլիզաբեթ Վինկելմայեր-Բեքերի գլխավորած պատվիրակությանը:

Հանդիպմանը մասնակցել է նաեւ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը:

Ողջունելով հյուրերին՝ ՀՀ ԱԺ նախագահը բարձր է գնահատել Գերմանիայի հետ բարեկամական հարաբերությունների կայուն զարգացումը` կարեւորելով միջխորհրդարանական համագործակցության խթանումը նաեւ փոխայցերի ձեւաչափով:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ ԱԺ-ից հայտնում են, որ Ալեն Սիմոնյանը շնորհակալություն է հայտնել գերմանացի գործընկերներին Հայաստանի ժողովրդավարական բարեփոխումների շարունակական աջակցության համար, կարեւորել կանցլեր Օլաֆ Շոլցի ներդրումը Հայաստան-Ադրբեջան խաղաղության հաստատման գործընթացում:

«Մեծապես գնահատում ենք 2018 թվականից ի վեր ՀՀ-ում հաստատված ժողովրդավարական ամուր արժեքները եւ պատրաստ ենք աջակցել Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների զարգացմանը, ինչպես նաեւ տարածաշրջանում խաղաղության հաստատմանը»,- նշել է Էլիզաբեթ Վինկելմայեր-Բեքերը:

Ալեն Սիմոնյանը գերմանացի գործընկերներին է ներկայացրել Ադրբեջանի ռազմատենչ քաղաքականության հետեւանքները, բարձրացրել հայ ռազմագերիների վերադարձի խնդիրը, որի նկատմամբ Ադրբեջանը ցուցաբերում է ապակառուցողական մոտեցում:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստան-Գերմանիա միջխորհրդարանական հարաբերությունների, Հայաստան-ԵՄ համագործակցության խորացման, Հարավային Կովկասում անվտանգության հաստատման եւ մի շարք այլ հարցերի շուրջ:

Հայերեն العربية English Français Русский 中文

Հոկտեմբերի 22-ի միջոցառումների անոնս

Մանվել Գրիգորյանի ժառանգներից և փոխկապակցված անձանցից կբռնագանձվեն գույքեր ու դրամական միջոց

Ուշակովը մանրամասներ է հայտնել Պուտին-Ուիթքոֆ հանդիպումից

Դրա վրա չենք կառուցում մեր քաղաքականությունը․ Միրզոյանը՝ Թուրքիայի և Ադրբեջանի միջև հնարավոր հակասությունների մասին

Պետք է պահպանենք մեր խաղային դեմքն ու ձեռագիրը. Տուլիպան` «ԱԶ Ալկմար»-ի դեմ խաղի մասին

Մոսկվայի և Պեկինի հարաբերություններն ուղղված չեն որևէ մեկի դեմ. Պուտինն ընդունել է Չինաստանի վարչապետին

ԹՐԻՓՓ-ով զենք-զինամթերք չի կարող անցնել․ Միրզոյանը խոսել է այդ հարցում Ադրբեջանի հետ առկա ըմբռնման մասին

Ռուսական կողմն «արդյունավետ» և «բովանդակալից» է գնահատել Պուտինի և Ուիթքոֆի հանդիպումը

Մատենադարանի հարակից տարածքում նոր այգի կհիմնվի

Բնության վիճակի գնահատման միասնական չափորոշիչները կարող են օգնել բիզնեսին գնահատել ռիսկերն ու հնարավորությունները. քննարկում՝ COP-17-ի շրջանակում