Պաշտոնական

Վրաստանի վարչապետն ընդունել է Հայաստան պաշտոնական այց կատարելու ՀՀ վարչապետի հրավերը

1 րոպեի ընթերցում

Վրաստանի վարչապետն ընդունել է Հայաստան պաշտոնական այց կատարելու ՀՀ վարչապետի հրավերը

ԵՐԵՎԱՆ, 23 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից, ՀՀ վարչապետը Վրաստանի գործընկերոջը ևս մեկ անգամ շնորհավորել է բարձր պաշտոնը ստանձնելու առիթով և մաղթել հաջողություններ:

Ըստ աղբյուրի՝ զրուցակիցները կարևորել են երկկողմ հարաբերությունների հետագա զարգացումն ու խորացումը և պատրաստակամություն հայտնել սերտորեն համագործակցել այս ուղղությամբ:

Նշվում է, որ վարչապետ Փաշինյանը վարչապետ Կոբախիձեին հրավիրել է պաշտոնական այց կատարել Հայաստանի Հանրապետություն: Վրաստանի վարչապետը ընդունել է հրավերը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում