Պաշտոնական

Նիկոլ Փաշինյանը Հայաստան է հրավիրել Ճապոնիայի վարչապետին՝ քննարկելու երկկողմ միջպետական հարաբերությունները ամրապնդելու հետ կապված հարցերը

1 րոպեի ընթերցում

Նիկոլ Փաշինյանը  Հայաստան է հրավիրել Ճապոնիայի վարչապետին՝ քննարկելու երկկողմ միջպետական հարաբերությունները ամրապնդելու հետ կապված հարցերը

ԵՐԵՎԱՆ, 23 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիշիդային՝ ազգային տոնի առթիվ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ուղերձում նշված է.

«Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Ճապոնիայի ազգային տոնի՝ Նորին Մեծություն Ճապոնիայի Կայսեր ծննդյան օրվա կապակցությամբ:

Դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր՝ Հայաստանի և Ճապոնիայի միջև ձևավորվել են ժողովրդավարական արժեքների, փոխադարձ հարգանքի և վստահության վրա հիմնված բարեկամական հարաբերություններ:

Ներկայում Հարավային Կովկասում և աշխարհում առկա բազում մարտահրավերների և սպառնալիքների պայմաններում Հայաստանը մեծապես կարևորում է Ճապոնիայի հետ գործընկերային հարաբերությունների հետագա խորացումն ու ընդլայ­նումը՝ բարձր գնահատելով Ճապոնիայի կողմից Հայաստանի տարբեր ոլորտների զարգացմանն ուղղված բազմակողմանի աջակցությունը: Այս կապակցությամբ վերահաստատում եմ Ձեզ ուղղված՝ Հայաստան այցելելու հրավերս՝ երկկողմ միջպետական հարաբերություններն ամրապնդելու հետ կապված հարցերը քննարկելու նպատակով:

Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և նորանոր հաջողություններ, իսկ Ճապոնիայի բարեկամ ժողովրդին՝ բարեկեցություն և ամենայն բարիք»:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում