Հայաստանում կարգելվի օտարերկրյա պետություններում կազմակերպված շահումով խաղերը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետությունում առաջին անգամ հնարավորություն կլինի խաղաղային ոլորտում իրական ժամանակում հսկողություն իրականացնել և օրենսդրությամբ պահանջված բոլոր ստանդարտները դարձնել ստուգելի։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ Ազգային ժողովում տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում խաղային գործունեության կարգավորման մասին օրենքի նախագիծը ներկայացրեց ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը:

«Խաղային արտադրանքի, խաղային ապրանքների հետ կապված գործունեությունը, շահում տալու հավանականությունը սպառողների պաշտպանության տեսանկյունից ամբողջությամբ կլինի ստուգելի, իսկ ընկերությունների շրջանառությունները, կատարված խաղադրույքների ծավալը կլինի ստուգելի և կդառնա վերահսկելի, ինչն ազդեցություն կունենա հարկային եկամուտների վրա»,-նշեց Բադասյանը։

ՊԵԿ նախագահը ներկայացրեց նախագծով առաջարկվող հիմնական կարգավորումները։

«Նախագծով նախատեսվում է կարգավորել խաղային ոլորտում իրավահարաբերությունները՝ տարանջատելով և հստակեցնելով բոլոր շահումով խաղերի տեսակները՝ մոլեխաղ, ինտերնետ մոլեխաղ, բուքմեյքերային գործունեություն, շահումով այլ խաղեր և այլն, սահմանել խաղային գործունեության բոլոր խմբերի նկատմամբ պահանջները, դրանց առանձնահատկությունները, նշված խմբերի իրական շահառուների իրավունքներն ու պարտավորությունները և այդ խմբերին առնչություններ ունեցող համապատասխան օրենսդրական կարգավորումները։

Նախագծում առանցքային տեղ է զբաղեցնում խաղային արտադրանքների նկատմամբ միջազգային չափորոշիչներին համապատասխան պարտադիր տեխնիկական ստանդարտների ներդրումը և ոլորտը կարգավորող մարմնի ստեղծումը։ Մասնավորապես, նախագծով նախատեսվում է ներդնել էլեկտրոնային կառավարման համակարգ, ինչը ենթադրում է կազմակերպիչների տեղեկատվական համակարգերից ծրագրային միջոցների և տվյալների բազաների միացումը խաղային ոլորտի կառավարման էլեկտրոնային համակարգի մոնիթորինգային կենտրոնին, ինչպես նաև համակարգին միացվող խաղային արտադրանքները պետք է համապատասխանեն միջազգային տեխնիկական ստանդարտներին և ունենան համապատասխան սերտիֆիկատներ։

Ներդրվող էլեկտրոնային կառավարման համակարգը կապահովի ոլորտի թափանցիկություն, կազմակերպիչների նկատմամբ աննկատ վերահսկողություն, կազմակերպիչների իրական շրջանառությունների վերաբերյալ տեղեկատվության ստացում, սույն օրենքի շահառուների շահերի պաշտպանություն»,-ասաց Բադասյանը։

ՊԵԿ նախագահի խոսքով՝ օրենքով արգելվելու է օտարերկրյա պետություններում կազմակերպված խաղային գործունեության հնարավորության ստեղծումը, ինչպես նաև դրանց գովազդումը Հայաստանի Հանրապետության տարածքում կամ ՀՀ հասանելի համացանցի ամբողջ տիրույթում։

«Նախատեսվում է IP հասցեների բլոկավորում, իսկ դրա անհնարինության դեպքում նաև ԿԲ-ն պարտավոր է հսկողություն սահմանել, որպեսզի առևտրային բանկերի նման հաշվեհամարներին փոխանցումը արգելափակվի»,-ասաց Բադասյանը։

Հայերեն

FlyOne Armenia ավիաընկերությունը թռիչքներ կիրականացնի Երևան- Տաշքենդ - Երևան երթուղով

Դաղստանում ձերբակալել են ահաբեկչական ինտերնետ-համայնքի անչափահաս ղեկավարին

Ռուսաստանը ենթարկվել է ուկրաինական ամենախոշոր հարձակմանը 2026 թ. սկզբից ի վեր

ԱԷՄԳ-ն մոտ ժամանակներս կարող է սկսել Իրանի միջուկային օբյեկտների տեսչական ստուգումները

Խոշտանգումների դեպքերի բացառումը նաև հարգանքի արտահայտություն է մարդու արժանապատվության նկատմամբ. ՀՀ ՄԻՊ

ՍԴ-ում մեկնարկել է ԱԺ ընտրությունների արդյունքների վիճարկման գործի քննությունը

Բյուրակնի թիմը՝ Ամասիա համայնքի ֆուտբոլի գավաթի խաղարկության հաղթող

Երևանյան բեսթսելեր. «Իշխանության 48 օրենքները»՝ առաջատար. մանկական. մայիս, 2026

ԱՄՆ-ն նախատեսում է Թուրքիային մատակարարել 700 միլիոն դոլարի ռեակտիվ շարժիչներ. Reuters

Թմրամիջոցների օգտագործման և դրանց ապօրինի շրջանառության դեմ պայքար