Կարծիքներ

Թուրք-եգիպտական կարգավորումը կարող է ազդակ լինել հայ-եգիպտական հարաբերությունների հեռանկարը գնահատելու տեսանկյունից․ արաբագետի վերլուծությունը

6 րոպեի ընթերցում

Թուրք-եգիպտական կարգավորումը կարող է ազդակ լինել հայ-եգիպտական հարաբերությունների հեռանկարը գնահատելու տեսանկյունից․ արաբագետի վերլուծությունը

ԵՐԵՎԱՆ, 20 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եգիպտոսի և Թուրքիայի կարգավորվող հարաբերությունները բավականին կարևոր են մի քանի հարթություններում, և դրանց բովանդակությունն ուղիղ ազդեցություն ունի տարածաշրջանային ու աշխարհաքաղաքական զարգացումների վրա։ Երկու երկրներն էլ Մերձավոր Արևելքում և առհասարակ իսլամական աշխարհում ունեն շատ կարևոր դերակատարություն, համարվում են ԱՄՆ-ի առանցքային գործընկերներն այս տարածաշրջանում, ու նաև մրցակից երկրներ են, քանզի յուրաքանչյուրը ձգտում է այլ պետությունների կողքին (Իրան, Սաուդյան Արաբիա) դոմինանտ կամ ավելի մեծ ազդեցություն ունենալ։

«Արմենպրես»-ի հետ զրույցում այդ կարծիքը հայտնեց արաբագետ, վերլուծաբան Արմեն Պետրոսյանը՝ անդրադառնալով օրեր առաջ մերձավորարևելյան զարգացումների ֆոնին Թուրքիայի նախագահ Էրդողանի՝ Եգիպտոս կատարած այցին և այն իրողությանը, թե այցն ինչ կարևոր ազդակ կարող է լինել Հայաստան-Եգիպտոս հարաբերությունների հեռանկարը գնահատելու տեսանկյունից։

«2010-ական թվականների սկզբից, երբ մեկնարկեցին «արաբական գարնան» գործընթացները Մերձավոր Արևելքում, Եգիպտոսում տեղի ունեցած իշխանափոխության երկու դեպքերն էական ազդեցություն ունեցան թուրք-եգիպտական հարաբերությունների վրա, որովհետև «արաբական գարնան» իրադարձությունների ողջ ընթացքում Թուրքիան ցանկանում էր դրանք օգտագործել՝ ընդլայնելու իր ազդեցությունը հատկապես արաբական երկրներում՝ շեշտադրում անելով «Մուսուլման եղբայրներ» արմատական կազմակերպության վրա, որը մեծ հաշվով կիսում էր Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության գաղափարները։ Եգիպտոսում նախ հիշյալ կազմակերպության իշխանության գալը, այնուհետև բանակի կողմից հեղաշրջումը լուրջ խնդիրներ առաջացրին երկու պետությունների հարաբերություններում»,- ասաց Պետրոսյանը։

Տևական ժամանակ Թուրքիան հրաժարվում էր ճանաչել Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ Ալ-Սիսիի իշխանությունը, և 2013-14 թվականներից երկկողմ հարաբերությունները սառել էին, բայց հիմա տեսանելի է հակառակ դինամիկան։ 2021 թվականից Թուրքիան վերանայեց իր արտաքին հարաբերությունները և այդ շրջադարձի ներքո կառուցեց նոր հարաբերություններ։ Այդ քաղաքականության համատեքստում շատ կարևոր ուղղություն դարձավ թուրք-եգիպտական փոխգործակցությունը։ «Իսլամական համագործակցություն» կազմակերպության շրջանակում կայացավ Էրդողան- Ալ-Սիսի պատմական հանդիպումը, որից հետո ընթացք տրվեց երկկողմ հարաբերությունների կարգավորման գործընթացին։ Վերլուծաբանի խոսքով՝ Էրդողանի վերջին այցը նույնպես կարևոր էր այն առումով, որ սառույցը կոտրվեց, ինչի ազդեցությունը տեսանելի է տարածաշրջանային տարբեր զարգացումների վրա։

«Նախորդ տասնամյակը բնորոշվում էր հակաթուրքական տարբեր ձևաչափերում Կահիրեի ակտիվ ներգրավվածությամբ, երբ Թուրքիան ակտիվացել էր Լիբիայում և արևելյան միջերկրյածովյան տարածաշրջանում՝ փորձելով իրականացնել ջրային նոր սահմանազատում, իսկ Եգիպտոսը հետևողականորեն դիմագրավում էր Անկարային՝ ակտիվորեն համագործակցելով նաև եվրոպական մի շարք երկրների հետ, որոնք իրենց հերթին ձգտում էին չեզոքացնել Թուրքիայի ակտիվացումը տարբեր տարածաշրջաններում՝ հակակշռի հնարավորություն ստեղծելով հակաթուրքական ձևաչափերի և մարտահրավերներ՝ էրդողանական վարչակարգի համար։ Հիմա լարվածության թոթափումն ու հարաբերությունների կարգավորումը դրականորեն ազդելու են տարածաշրջանի քաղաքական և անվտանգային քարտեզի վրա»,- պարզաբանեց մեր զրուցակիցը։

Պետրոսյանի կարծիքով՝ թուրք-եգիպտական կարգավորումը պետք է կարևոր ազդակ լինի նաև Հայաստան-Եգիպտոս հարաբերությունների հեռանկարը գնահատելու տեսանկյունից:

«Նախորդ տասնամյակում, երբ առկա էին լարված հարաբերություններ Թուրքիայի ու Եգիպտոսի միջև, Հայաստանը պարբերաբար աջակցում էր Կահիրեին։ Հայ-եգիպտական հարաբերություններում շեշտադրում էր արվում տարածաշրջանում Թուրքիայից բխող սպառնալիքների չեզոքացման վրա։ Այդ համատեքստում կարևոր էր 2020 թվականին ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի՝ Եգիպտոս կատարած այցը։ Հայաստանն արաբական աշխարհի հետ իր քաղաքականությունը վարելիս, հատկապես Թուրքիայից եկող սպառնալիքները հաշվի առնելով, դարձյալ հենվում էր Եգիպտոսի վրա։ Քանի որ հիմա թուրք-եգիպտական հարաբերություններում նկատվում է ջերմացում, ապա պետք է տարածաշրջանային մակարդակում փոխվի մոտեցումը նաև Հայաստան-Եգիպտոս հարաբերությունների նկատմամբ»,- ասաց վերլուծաբանը։

Նա կարևորեց Եգիպտոսի ուշադրությունը հարավկովկասյան տարածաշրջանի վրա և վերստին հիշեցրեց 2023 թվականի հունվարին Եգիպտոսի նախագահ Ալ-Սիսիի այցը Հայաստան ու Ադրբեջան, երբ արաբական երկրի ղեկավարն իր միջնորդությունն առաջարկեց հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացում։

«Մեր քաղաքականությունը Եգիպտոսի նկատմամբ, երկկողմ հարաբերությունների առանցքը լինելուն զուգընթաց, պիտի նաև օգտագործի արաբական այդ ազդեցիկ երկրի գործոնը՝ տարաշածրջանային քաղաքականությունը հավասարակշռելու և այդ պետության հետ հարաբերությունների օրակարգն առաջ տանելու նկատառությամբ, որպեսզի նաև Հարավային Կովկասում լարվածության դրսևորումները չեզոքանան պաշտոնական Կահիրեի ներգրավմամբ՝ իհարկե, հաշվի առնելով Թուրքիայի ու Եգիպտոսի հարաբերությունների կարգավորման գործընթացը»,- եզրափակեց վերլուծաբանը։

Մանվել Մարգարյան

Բարեփոխումների հարցում Եվրամիությունը Հայաստանի թիվ մեկ դաշնակիցն է․ քաղաքագետը խոսել է երկկողմ հարաբերությունների զարգացման մասին

Քաղաքականություն

Բարեփոխումների հարցում Եվրամիությունը Հայաստանի թիվ մեկ դաշնակիցն է․ քաղաքագետը խոսել է երկկողմ հարաբերությունների զարգացման մասին

Իրանագետը հայ-իրանական հարաբերություններում էական փոփոխություններ չի կանխատեսում Էբրահիմ Ռայիսիի ողբերգական մահից հետո

Կարծիքներ

Իրանագետը հայ-իրանական հարաբերություններում էական փոփոխություններ չի կանխատեսում Էբրահիմ Ռայիսիի ողբերգական մահից հետո

ԵՄ-ն պատրաստ է ընձեռել միջոցներ, որպեսզի Հայաստանը կարողանա զարգացնել իր անվտանգության համակարգը․ քաղաքագետ

Կարծիքներ

ԵՄ-ն պատրաստ է ընձեռել միջոցներ, որպեսզի Հայաստանը կարողանա զարգացնել իր անվտանգության համակարգը․ քաղաքագետ

Քաղաքագետը իրատեսական է համարում ՀՀ քաղաքացիների համար ԵՄ վիզաների ազատականցումն ընթացիկ տարում

Կարծիքներ

Քաղաքագետը իրատեսական է համարում ՀՀ քաղաքացիների համար ԵՄ վիզաների ազատականցումն ընթացիկ տարում

Արևմուտքը 2022 թվականից ավելի ակտիվորեն եկել է մեր տարածաշրջան՝ առաջարկելով համագործակցության ձևաչափեր. քաղաքագետի վերլուծությունը

Կարծիքներ

Արևմուտքը 2022 թվականից ավելի ակտիվորեն եկել է մեր տարածաշրջան՝ առաջարկելով համագործակցության ձևաչափեր. քաղաքագետի վերլուծությունը

Արտաքին հարաբերությունների մեջ եվրոպական տիրույթում գտնվելը Հայաստանի համար ունի կենսական նշանակություն․ Շիրինյան

Կարծիքներ

Արտաքին հարաբերությունների մեջ եվրոպական տիրույթում գտնվելը Հայաստանի համար ունի կենսական նշանակություն․ Շիրինյան

ԵՄ-ի հետ համագործակցությունը կնպաստի ՀՀ-ի դիմադրողունակության բարձրացմանը և արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացիային․ փորձագետ

Կարծիքներ

ԵՄ-ի հետ համագործակցությունը կնպաստի ՀՀ-ի դիմադրողունակության բարձրացմանը և արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացիային․ փորձագետ

Հարցն այն է, թե արդյոք Հայաստանը կկարողանա միաժամանակ և հավասարապես մնալ երկու ինտեգրացիոն գործընթացներում. քաղաքագետ

Կարծիքներ

Հարցն այն է, թե արդյոք Հայաստանը կկարողանա միաժամանակ և հավասարապես մնալ երկու ինտեգրացիոն գործընթացներում. քաղաքագետ

ՀՀ-ի համար այս փուլում հատկապես արաբական երկրների հետ համագործակցության խորացումը կարևոր ռազմավարական ուղղություն է․ փորձագետների կարծիքը

Կարծիքներ

ՀՀ-ի համար այս փուլում հատկապես արաբական երկրների հետ համագործակցության խորացումը կարևոր ռազմավարական ուղղություն է․ փորձագետների կարծիքը

Ալիևին տրված է վերջին հնարավորությունը վերջնագրի տեսքով․ քաղաքագետներն անդրադարձել են Եվրոպական խորհրդարանի զեկույցներին

Կարծիքներ

Ալիևին տրված է վերջին հնարավորությունը վերջնագրի տեսքով․ քաղաքագետներն անդրադարձել են Եվրոպական խորհրդարանի զեկույցներին

ԵՄ-Հայաստան հարաբերություններ. ինչպես օգտագործել նպաստավոր պահը

Կարծիքներ

ԵՄ-Հայաստան հարաբերություններ. ինչպես օգտագործել նպաստավոր պահը

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում