Պաշտոնական

Հայաստանն արժևորում է Լիտվայի հանձնառությունը՝ նպաստելու Հայաստան-ԵՄ գործընկերության խորացմանը. Նիկոլ Փաշինյանը՝ Ինգրիդա Շիմոնիտեին

1 րոպեի ընթերցում

Հայաստանն արժևորում է Լիտվայի հանձնառությունը՝ նպաստելու Հայաստան-ԵՄ գործընկերության խորացմանը. Նիկոլ Փաշինյանը՝  Ինգրիդա Շիմոնիտեին

ԵՐԵՎԱՆ, 16 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Լիտվայի Հանրապետության վարչապետ Ինգրիդա Շիմոնիտեին՝ ազգային տոնի առթիվ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ուղերձում նշված է.

«Հայաստանի Հանրապետության կառավարության և անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Լիտվայի բարեկամ ժողովրդին Լիտվայի Հանրապետության ազգային տոնի առթիվ՝ մաղթելով բարօրություն, առաջընթաց և խաղաղություն:

Հայաստանը մեծապես կարևորում է ժողովրդավարական արժեքների վրա խարսխված մեր երկու երկրների միջև առկա քաղաքական երկխոսության բարձր մակարդակը:

Հայաստանն արժևորում է Լիտվայի հանձնառությունը նպաստելու Հայաստան-ԵՄ գործընկերության խորացմանը, ինչպես նաև Հայաստանում ընթացող ժողովրդա­վարական բարեփոխումների գործընթացին Ձեր երկրի մշտական աջակ­ցությունը:

Լիահույս եմ, որ համատեղ ջանքերի գործադրմամբ կկարողանանք կյանքի կոչել նախորդ հոկտեմբերին Ձեր՝ Հայաստան այցի շրջանակներում ձեռք բերված պայմանավորվածությունները՝ մեր երկրների միջև հարաբերություններն ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերում առավել ընդլայնելու համար»:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում