Հասարակական

«Ամարյան» բարեգործական հիմնադրամը 18 միլիոն դրամ է նվիրաբերել տեղահանված արցախցի տարեցների սոցիալական կացարանի ծրագրին

5 րոպեի ընթերցում

«Ամարյան» բարեգործական հիմնադրամը 18 միլիոն դրամ է նվիրաբերել  տեղահանված արցախցի տարեցների սոցիալական կացարանի ծրագրին

ԵՐԵՎԱՆ, 15 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ «Ամարյան» բարեգործական հիմնադրամը 18 միլիոն ՀՀ դրամ է նվիրաբերել Սյունիքի մարզի Գորիս համայնքում «Վիննեթ Գորիս» զարգացման հիմնադրամի կողմից «301 Իմաստության երկիր» հիմնադրամի աջակցությամբ իրականացվող «Տարեցների ցերեկային ժամանցի և խնամքի կենտրոն» ծրագրի համար, որի առաջնահերթ նպատակն է ապահովել Լեռնային Ղարաբաղից տեղահանված և կյանքի դժվարին իրավիճակում հայտնված տարեցների բարեկեցությունը: Գումարը կուղղվի տարեցների կենտրոնի շենքի գնմանը:

«Վիննեթ Գորիս» զարգացման հիմնադրամի այս կենտրոնը կունենա 24 սենյակ, սոցիալական ճաշարան, ցերեկային կենտրոն՝ այս խոցելի խմբին ապահովելով արժանապատիվ կենցաղային պայմաններով և սոցիալական ծառայություններին հասանելիությամբ, ինչպես նաև ապահով միջավայր կստեղծի շփման և միայնության ու մեկուսացման զգացողության հաղթահարման համար:

«Այս նախաձեռնությունը համահունչ է մեր հիմնադրամի համոզմունքներին և արժեքներին։ Արցախում տեղի ունեցածը լուրջ մարդասիրական մարտահրավեր է ստեղծել, և, համագործակցելով «Վիննեթ Գորիս» զարգացման հիմնադրամի նման կազմակերպությունների հետ, որը Սյունիքում ավելի քան 15 տարի զբաղվում է սոցիալական ծրագրերով, «Ամարյան» բարեգործական հիմնադրամը ցանկանում է շոշափելի դրական փոփոխություն մտցնել այս ճգնաժամից տուժածների կյանքում»,- ասել է «Ամարյան» բարեգործական հիմնադրամի համահիմնադիր Դավիթ Ամարյանը։

«Մեր արմատները Սյունիքից են, և այս մարզն առանձնահատուկ տեղ է զբաղեցնում մեր սրտերում։ Չէինք կարող մեր ներդրումը չունենալ Սյունիքի հրատապ կարիքներին ուղղված այս նախաձեռնության մեջ»,- նշել է «Ամարյան» բարեգործական հիմնադրամի համահիմնադիր Վարդան Ամարյանը՝ ընդգծելով աջակցության ջանքերի համակարգված լինելու կարևորությունը։

Նա նշել է, որ կենտրոնը կտրամադրի անհրաժեշտ ապաստան և աջակցություն այն տարեցներին, որոնք կորցրել են իրենց տունն ու հարազատներին։

«Վիննեթ Գորիս» զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Ռուզաննա Տոռոզյանն ասել է, որ 2020 թվականի պատերազմից հետո «Վիննեթ Գորիս»-ը ընդլայնել է իր գործունեության շրջանակը՝ մարդասիրական աջակցություն ցուցաբերելով նաև Լեռնային Ղարաբաղից տեղահանված ընտանիքներին։ «Ակնհայտ էր, որ այս դժվարին իրավիճակում առավել խոցելին առանց խնամքի մնացած տարեցներն են, թոշակառուները, որոնք ամենաշատն են հոգատարության կարիք զգում։ Կարևոր է ստեղծել պայմաններ, որպեսզի տարեցներին արժանապատիվ սոցիալական ծառայություններ մատուցվեն, նրանց զբաղվածության ու ժամանցի հարցը լուծվի։ Գաղափարները շատ են, և դրանք իրականացնելու համար մեզ գործընկերներ են պետք։ Առաջինն արձագանքեց «Ամարյան» բարեգործական հիմնադրամը, ինչի համար շնորհակալ ենք։ Մենք գնահատում ենք վստահությունը, տարեցների խնդիրները թեթևացնելու պատրաստակամությունը։ Վստահ ենք, որ այս համագործակցությունը որակապես փոխելու է հարյուրավոր տարեցների կյանքը, իսկ նրանց ջերմացնող ժպիտները, հոգսաշատ կյանքը մի փոքր ուրախ դարձնելը մեզ համար ամենակարևորն են։ Այս մեծ գաղափարի կյանքի կոչման համար յուրաքանչյուրի ջանքերն ու ներդրումներն, անկասկած, ողջունելի են»,- նշել է Ռուզաննա Տոռոզյանը։

Press release logos-3.png (294 KB)

«Ամարյան» բարեգործական հիմնադրամի մասին

«Ամարյան» բարեգործական հիմնադրամը հիմնադրվել է հայ գործարար, ներդրող, «Բալչուգ Կապիտալ» ընկերության հիմնադիր և գործադիր տնօրեն Դավիթ Ամարյանի և գործարար, «Էփրիքոթ Կապիտալ» ընկերության հիմնադիր Վարդան Ամարյանի կողմից։ Հիմնադրամն իրականացնում է կրթության, սպորտի, մշակույթի զարգացման և երիտասարդությանն ուղղված ծրագրեր:

«Վիննեթ Գորիս» հիմնադրամի մասին

«Վիննեթ Գորիս» զարգացման հիմնադրամի գործունեությունը ուղղված է կանանց համար սոցիալ-տնտեսական հնարավորությունների ընդլայնմանը և համայնքային կյանքին նրանց ակտիվ մասնակցության խթանմանը: 2020թ.-ից սկսած հիմնադրամն ընդլայնել է իր գործունեության շրջանակը՝ ցուցաբերելով մարդասիրական աջակցություն ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքներին, զարգացման և սոցիալական ծրագրեր է ապահովվում կանանց և տարեցների համար:

«301 Իմաստության երկիր» Գիտակրթական հիմնադրամի մասին

«301 Իմաստության երկիր» Գիտակրթական հիմնադրամը Հայաստանում իրականացնում է նախագծեր մշակույթի, գիտության և կրթության բնագավառում՝ միտված հայ ժողովրդի մշակութային ինքնության և արժեքների պահպանմանն ու զարգացմանը։

ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը մանրամասներ է հայտնել Աղվերանի հյուրանոցներից մեկի անցակետում տեղի ունեցած պայթյունի վերաբերյալ

Հասարակական

ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը մանրամասներ է հայտնել Աղվերանի հյուրանոցներից մեկի անցակետում տեղի ունեցած պայթյունի վերաբերյալ

Աղվերանի հյուրանոցներից մեկի պահակակետում պայթյունի հետևանքով մեկ անձ տեղափոխվել է հիվանդանոց

Հասարակական

Աղվերանի հյուրանոցներից մեկի պահակակետում պայթյունի հետևանքով մեկ անձ տեղափոխվել է հիվանդանոց

ENNHRI-ը հայտարարություն է տարածել ՀՀ ՄԻՊ-ի նկատմամբ քաղաքական գործիչների կողմից սպառնալիքների և հարձակումների առնչությամբ

Հասարակական

ENNHRI-ը հայտարարություն է տարածել ՀՀ ՄԻՊ-ի նկատմամբ քաղաքական գործիչների կողմից սպառնալիքների և հարձակումների առնչությամբ

ՀՀ Ազգային ժողովի նախագահի մամուլի քարտուղար Նելլի Ղուլյանը դադարեցնում է աշխատանքն այդ պաշտոնում

Հասարակական

ՀՀ Ազգային ժողովի նախագահի մամուլի քարտուղար Նելլի Ղուլյանը դադարեցնում է աշխատանքն այդ պաշտոնում

Նախաքննությամբ պարզվում են 4 մարդու կյանք խլած ավտովթարին հանգեցրած գործոնները. ՀՀ քննչական կոմիտե

Հասարակական

Նախաքննությամբ պարզվում են 4 մարդու կյանք խլած ավտովթարին հանգեցրած գործոնները. ՀՀ քննչական կոմիտե

Արմավիրի մարզի Ծաղկալանջ գյուղում ավտոմեքենա է այրվել

Հասարակական

Արմավիրի մարզի Ծաղկալանջ գյուղում ավտոմեքենա է այրվել

Վայոց ձորի մարզի Գետափ-Մարտունի ավտոճանապարհին հողաշերտի փլվածքը մաքրվել է, ճանապարհը երկկողմանի երթևեկելի է

Հասարակական

Վայոց ձորի մարզի Գետափ-Մարտունի ավտոճանապարհին հողաշերտի փլվածքը մաքրվել է, ճանապարհը երկկողմանի երթևեկելի է

«Հայկական Ավիաուղիներ»-ը կթռչեն Ուֆա

Հասարակական

«Հայկական Ավիաուղիներ»-ը կթռչեն Ուֆա

ՃՏՊ Գորիս-Խնձորեսկ ավտոճանապարհին. կան տուժածներ և զոհ

Հասարակական

ՃՏՊ Գորիս-Խնձորեսկ ավտոճանապարհին. կան տուժածներ և զոհ

Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով բուժօգնության է դիմել 79 քաղաքացիական անձ և ոստիկան

Հասարակական

Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով բուժօգնության է դիմել 79 քաղաքացիական անձ և ոստիկան

Եթե պարզվի, որ օրենքից դուրս որևէ բան է եղել, կտրվի համապատասխան արձագանք. Փաշինյանը՝ ոստիկանների գործողությունների մասին

Հասարակական

Եթե պարզվի, որ օրենքից դուրս որևէ բան է եղել, կտրվի համապատասխան արձագանք. Փաշինյանը՝ ոստիկանների գործողությունների մասին

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում