ԱՄՆ-ն լրացուցիչ ֆինանսավորման փաթեթում նախատեսում է օգնություն Լեռնային Ղարաբաղի ժողովրդին

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ԱՄՆ-ի հումանիտար օգնության լրացուցիչ փաթեթում նախատեսվում է նաև օգնություն Լեռնային Ղարաբաղի ժողովրդին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը։

Նա նշել է, որ շատ կարևոր է համարում Սենատի կողմից ազգային անվտանգության լրացուցիչ փաթեթի ընդունումը, որը Վաշինգտոնին թույլ կտա աջակցել Ուկրաինայի ժողովրդին Ռուսաստանի դեմ պայքարում, Իսրայելին՝ պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական խմբավորման դեմ պայքարում, նաև ռեսուրսներ կապահովի Մերձավոր Արևելքում ամերիկյան զորքերի համար, որոնք, ըստ Սալիվանի, հարձակման են ենթարկվում Իրանի աջակցությունը վայելող զինյալների կողմից։

«Օրինագիծը կյանքեր փրկող մարդասիրական օգնություն կտրամադրի խոցելի մարդկանց, որոնք տուժել են հակամարտություններից՝ ամբողջ աշխարհում: Դա ներառում է միլիոնավոր ուկրաինացիների, որոնք տեղահանվել են Ռուսաստանի դաժան ներխուժման պատճառով: Դա ներառում է հակամարտությունները Սուդանում և Լեռնային Ղարաբաղում», - ասել է Սալիվանը Սպիտակ տանը լրագրողների հետ կայացած ճեպազրույցի ընթացքում։

Լեռնային Ղարաբաղին տրվող աջակցության մասին լրագրողներն ավելի ուշ հարց են ուղղել նաև ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերին։ Նա նշել է, որ լրացուցիչ ֆինանսավորման օրինագծում ներառված է հումանիտար օգնության մասին դրույթ, որը կարող է օգտագործվել ԱՄՆ-ի կողմից «ամբողջ աշխարհում առկա հակամարտություններին հումանիտար արձագանք տալու նպատակով»։

Փետրվարի 13-ին ԱՄՆ Սենատը հավանություն է տվել Ուկրաինային, Իսրայելին և Թայվանին 95 միլիարդ դոլարի օգնություն հատկացնելու մասին օրինագծին։ Այդ գումարից 60,06 մլրդ դոլարն առաջարկվում է ուղղել Ուկրաինային ցուցաբերվող աջակցությանը, 14,1 մլրդ դոլարը՝ Իսրայելին օգնությանը, 4,83 միլիարդ դոլարը՝ Հնդկախաղաղօվկիանոսյան տարածաշրջանում ԱՄՆ գործընկերներին, այդ թվում՝ Թայվանին։

Օրինագիծը դեռ պետք է հաստատվի հանրապետականների կողմից վերահսկվող Ներկայացուցիչների պալատում, որտեղ հայտարարել են, որ չեն հաստատի փաթեթը, քանի որ այն չի պարունակում Մեքսիկայի հետ սահմանի անվտանգության միջոցառումները խստացնելու դրույթներ։

Հայերեն العربية English Español Türkçe

ՔՊ վարչության նիստում քննարկվել է ՏԻՄ ընտրությունների նախապատրաստական աշխատանքների ընթացքը

Գևորգ Պապոյանը վստահեցրել է, որ այս տարի լոլիկի մթերման հետ կապված խնդիր չի լինելու

Սրբուհի Գալյանն ընդունել է Հայաստանում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենի գլխավորած պատվիրակությանը

Բազումի համայնքային ոստիկանները ապօրինի ձեռնարկատիրության դեպք են բացահայտել․ առգրավվել է մեծ քանակի կեղծ խմիչք

ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում

Ադրբեջանն ու Վրաստանը միջոցներ կձեռնարկեն սահմանին բեռնատարների կուտակումները վերացնելու համար

Երևանի քրեական ոստիկանները ձերբակալել են տարեց կանանց կողոպտողին․ նա կալանավորվել է

Սարգիս Խանդանյանը հանդիպել է Գերմանիայի Բունդեսթագի անդամ Ֆիլիպ Հոֆֆմանի հետ

Թուրքիայի ԱԳՆ-ն խստորեն դատապարտել է Իսրայելի կողմից Սիրիայում գտնվող ավիաբազային հասցված հարվածները

Սիրիան ՄԱԳԱՏԷ-ին թույլատրել է մուտք գործել Դեյր էլ-Զորի իր միջուկային օբյեկտ