ԵՐԵՎԱՆ, 14 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով Արթուր Երոյանը նշանակվել է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ՝ ազատվելով Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի պետի պաշտոնից։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ համապատասխան հրամանագիրը հրապարակվել է ՀՀ նախագահի պաշտոնական կայքում։
Նախագահի հրամանագրի համար հիմք է հանդիսացել վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությունը։