Ծանրորդ Ալեքսանդրա Գրիգորյանը 19 տարեկանում դարձավ Եվրոպայի չեմպիոն

2 րոպեի ընթերցում

ՍՈՖԻԱ, 13 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի կանանց ծանրամարտի հավաքականի անդամները` Իզաբելլա Յայլյանը և Ալեքսանդրա Գրիգորյանը մեկնարկեցին Եվրոպայի առաջնությունում, որը վարկանիշային է Փարիզի Օլիմպիական խաղերի համար:

«Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ` Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում ընթացող առաջնության կանանց 55 կգ քաշային կարգի պոկում վարժությունում Իզաբելլա Յայլյանը մեկ հաջող մոտեցում ունեցավ: Նա գլխավերևում պահեց 80 կգ, սակայն երկու փորձից չբարձրացրեց 85 կգ: Հրում վարժությունում Յայլյանը բարձրացրեց 95 և 100 կգ: Երկամարտում նա հավաքեց է 180 կգ և զբաղեցրեց 7-րդ տեղը:

Նախորդ տարի Երևանում կայացած առաջնությունում Յայլյանը պոկել էր 87 և հրել 109 կգ:

Հայաստանի հավաքականի անդամ Ալեքսանդրա Գրիգորյանը նախ բարձրացրեց 81 կգ: Երկրորդ մոտեցմամբ բարձրացրեց 85 կգ, սակայն մրցավարները չհաշվեցին մոտեցումը: Գրիգորյանը չկարողացավ բարձրացնել 85 կգ նաև երրորդ մոտեցման ժամանակ: Հրում վարժությունում Գրիգորյանը գերազանց արդյունքով` 105, 111, 115 կգ արդյունքով նվաճեց փոքր ոսկե մեդալ, և երկամարտի 196 կգ արդյունքով հռչակվեց Եվրոպայի չեմպիոն:

2023 թվականին երևանյան առաջնության ժամանակ Գրիգորյանը պոկել էր 80 և հրել էր 99 կգ:

Փետրվարի 14-ին Հայաստանի տղամարդկանց հավաքականից հանդես կգա Եվրոպայի գործող չեմպիոն, 67 կգ քաշային Գոռ Սահակյանը:

Վարվառա Հայրապետյան

Հայերեն العربية Русский Türkçe

2026 թվականի երկրորդ եռամսյակում Հայաստանում տնտեսական աճը որոշակիորեն արագացել է․ ՀՀ ԿԲ

ԶՊՄԿ-ն ներկայացրել է կայուն զարգացման հինգերորդ հաշվետվությունը

Լիտվայի պաշտպանության նախարարության պնդմամբ՝ անցած գիշեր խոցված ԱԹՍ-ը պայթուցիկ էր տեղափոխում

Հրաշալի գիտակցում ենք, թե որքան ուժեղ թիմ է «Սպարտա»-ն. Մանուել Տուլիպա

«Արարատ-Արմենիա»-ի ֆուտբոլիստ Արմեն Համբարձումյանի կարծիքով` Հայաստանի չեմպիոնը կարող է հաղթել «Սպարտա»-ին

ՀՀ մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովը գրություններ էր ուղարկել տնտեսվարողներին բենզինի գների բարձրացման վերաբերյալ

«Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը հաստատել է զարգացման նոր ռազմավարական ուղղությունները

ՀՀ պաշտպանության նախարարը Չինաստանում ոչ պաշտոնական շփումներ է ունեցել գործընկերների և տարբեր երկրների պատվիրակությունների ներկայացուցիչների հետ

Ադրբեջանի և Թուրքիայի ԱԳ նախարարները հանդիպումից հետո համատեղ ասուլիս են անցկացրել

Հայաստանի և Չինաստանի պաշտպանության նախարարները քննարկել են համագործակցությանը վերաբերող հարցեր