Հասարակական

Հայաստանում օդի ջերմաստիճանն առաջիկա օրերին կբարձրանա

1 րոպեի ընթերցում

Հայաստանում օդի ջերմաստիճանն առաջիկա օրերին կբարձրանա

ԵՐԵՎԱՆ, 10 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Փետրվարի 10-ի ցերեկը, 11-14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, օդի ջերմաստիճանը փետրվարի 10-11-ին աստիճանաբար կբարձրանա ևս 2-3 աստիճանով: «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից։

«Փետրվարի 15-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, նախալեռնային և հովտային գոտում հնարավոր է նաև ամպրոպ։ Քամին՝ հարավարևմտյան 2-5 մ/վ»,-ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ Երևան քաղաքում փետրվարի 10-ի ցերեկը, 11-14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 15-ին սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում